Կրկին խախտվում է ԼՂՀ հրադադարը. վերջին ընդհարման պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել

Կրկին խախտվում է ԼՂՀ հրադադարը. վերջին ընդհարման պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել

Ֆոտոլուր

ԼՂՀ-Ադրբեջան շփման գոտում լարվածությունը չի նվազում:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում վերջերս հաճախադեպ դարձած ընդհարումներից վերջինի ժամանակ ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել:


Հայկական աղբյուրների հաղորդմամբ` սեպտեմբերի 4-ին Ջրաբերդ բնակավայրի մոտ գրանցված ընդհարումը ադրբեջանական կողմի սադրանք էր, թեև ադրբեջանական աղբյուրները հակառակն են պնդում: Համենայն դեպս, երկու ադրբեջանցի է զոհվել, իսկ մեկը վիրավորվել է:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա» և վիրավորվել: Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ ադրբեջանական կողմից երկու զոհ կա, որոնցից մեկի դիակը հայկական կողմում է, իսկ երկու վիրավորներից մեկը հետո մահացել է ստացած վերքերից:

Ընդհարումը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցից մեկ օր անց և չորս օր անց հրադադարի խախտման այն դեպքից, որի ընթացքում մի քանի զինվոր էր մահացել և վիրավորվել: Սեպտեմբերի 1-2-ը տեղի ունեցած Բաքու այցի ժամանակ Մեդվեդևը հորդորել էր խաղաղ լուծում տալ հակամարտությանը, որը շարունակվում է արդեն 22 տարի` 1994 թվականից հաստատված հրադադարի պայմաններում:

Այսօր (սեպտեմբերի 6-ին) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Բաքու, որից հետո կայցելեն Ստեփանակերտ և ապա Երևան:

ԱրմենիաՆաուի էջերում