Միջնորդները քննարկել են «հասարակությունների միջև շփումների ճանապարհով» ղարաբաղյան խնդրի լուծմանն աջակցելու հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը, նոյեմբերի 30-ին Բաքվում հայտարարություն են տարածել իրենց վերջին եռօրյա այցելության արդյունքների մասի, ի թիվս որոնց` հայ-ադրբեջանական սահմանը հատելու և ԵԱՀԿ կողմից վերահսկվող հրադադարի ռեժիմի պահպանման մասին: Հաշվի առնելով շփման գծում գրանցված վերջին միջադեպերի մասին տեղեկությունները` համանախագահները կրկին ընդգծել են 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի պահպանման կարևորությունը: Միջնորդ եռյակը նաև ասել է, որ իրենց այցելության ընթացքում քննարկել են «վստահության ամրապնդման, մշակութային օբյեկտների, գերեզմանների և պաշտամունքի վայրերի պահպանման համար լրացուցիչ միջոցներ կիրառելու հարցը»: Դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախօրեին համանախագահները կոչ են արել օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի «կրկին շեշտեն իրենց պատրաստակամությունը խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման և անընդունելի ստատուս քվոյից դուրս գալու համար»: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.