Полигон «Азербайджан». հայ գրողը` հարևան երկրի պանթուրքիզմի մասին
Արիս Ղազինյանի «Полигон «Азербайджан» («Հրաձգարան «Ադրբեջան») գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ` փետրվարի 10-ին, «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում: (Полигон-ը փոխաբերական իմաստով նշանակում է փորձադաշտ, հեղինակը փորձել է ներկայացնել Ադրբեջանը որպես պանթուրքիզմի գաղափարախոսության «փորձադաշտ»:) 42-ամյա Ղազինյանն ասում է, որի իր 615 էջանոց գիրքը ադրբեջանական պետականության և ազգի ստեղծման և պատմական զարգացման որոշ առանձնահատկությունների մասին է, առանց որոնց, ըստ հեղինակի, հնարավոր չէ վերլուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրը: «Վերջին տարիներին հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, որոնցում հարաբերությունները դիտարկվում են առանձին վերցված ղարաբաղյան խնդրի պրիզմայով: Նման աշխատությունների հիմնական թերությունն այն է, որ հնարավոր չէ միայն ղարաբաղյան հակամարտության հարթության վրա բացատրել երկկողմ հակասությունների ողջ սպեկտրը»,- ասում է Ղազինյանը: «Ղարաբաղի հարցը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառը չէ, այլ հետևանքը»: Անհնարին է, օրինակ, միայն Լեռնային Ղարաբաղի խնդրից ելնելով հասկանալ պատմաբաններին հասցեագրված Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայրը) կոչի բնույթն ու ուղղվածությունը: «Պետք է ստեղծել նման գործեր, որպեսզի նրանք միշտ ապացուցեն, որ Հայաստանի հողերը պատկանում են Ադրբեջանին: Մենք պետք է դա անենք»: Գիրքը լույս է տեսել ՀՀ նախագահին առընթեր տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի աջակցությամբ: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.