25-ամյա Արմինեի կյանքը դժոխքի վերածվեց այն պահից, երբ մայրը նրան ամուսնացրեց սեփական սիրեկանի հետ, ով աղջկանից մեծ էր 18 տարով:
«Դիվանի վրա գցում էր ու փեջի շշով ծեծում, ռեզինե սապոգները հագին քացիներով խփում: 80-ն անց մոր մազերից քաշում էր, գլուխը խփում պատերին ու գոռում` գնացեք արաղս բերեք...»,- պատմում է երեք տղաների մայր Արմինե Սարգսյանը Ստեփանավանից: