Լուսանկար ակնարկ | 15.03.10 | 16:45
Այս օրերին Երևանում ամենուրեք կարելի է տեսնել կանաչ համազգեստով մարդկանց, որոնք մաքրում, փխրեցնում են սիզամարգերի և պուրակների հողը, տնկում են, ջրում, մի խոսքով՝ անում են ամեն ինչ, որ մեր գեղեցիկ մայրաքաղաքը գարնանը վայել հանդերձանք ունենա:
Լուսանկար ակնարկ | 11.03.10 | 13:12
Անուշիկը վարդագույն զգեստով
Լուսանկար ակնարկ | 10.03.10 | 12:09
Կիրակի երեկոյան «Օսկարի» թեկնածու դերասանուհի Մագի Գիլենհալը Հոլիվուդում Կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մետաքսե զգեստով ներկայացավ կարմիր գորգի վրա՝ ցնցող տպավորություն գործելով ներկաների վրա: «ԱրմենիաՆաուն» տեղեկացել է, որ նրա զգեստը նկարազարդել է երևանցի մի նկարիչ, ում անունը չենք կարող բարձրաձայնել, քանզի նա պայմանագրով հեղինակային իրավունքը փոխանցել է դիզայներին: «Կտավ-զգեստի» համար ներշնչանքի աղբյուր է ծառայել Վան Գոգի «Աստղազարդ գիշերը»: Գիլենհալը չհաղթեց «Երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում, բայց մենք «Օսկարը» շնորհում ենք երևանցի X նկարչին:
Լուսանկար ակնարկ | 09.03.10 | 16:16
Երեկ՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրը մեկնարկեց կանանց մեկամսյակը, որը կավարտվի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը:
Լուսանկար ակնարկ | 09.03.10 | 11:23
Անցյալ շաբաթ օրը Ծաղկաձորում պրոֆեսիոնալ սնոուբորդիստներ Ամբեր Սթաքհաուզը և Էրին Քոմսքոթը, որ Հայաստան էին ժամանել որպես սպորտի դեսպանորդներ, Հայաստանում սնոուբորդինգի առաջին մրցումների ժամանակ հանդես եկան մրցավարի դերում: Մրցումներին հաջորդեց պարգևատրման արարողությունը. կանանց թիմում հաղթող էր ճանաչվել Մարիաննա Թովմասյանը, իսկ տղամարդկանց՝ Կարեն Միրզոյանը:
Լուսանկար ակնարկ | 05.03.10 | 13:46
Երեկ երեկոյան՝ մարտի 4-ին, բալետի սիրահարները հնարավորություն ունեին վայելելու Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկու մասից՝ Բախի և Պերգոլեզիի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումը, որը բեմականացրել է միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը: (Լուսանկարում՝ մաս առաջին՝ Բախ):
Լուսանկար ակնարկ | 03.03.10 | 15:54
Գարունը Երևանի փողոցներին գույների բազմազանություն է բերել:
Լուսանկար ակնարկ | 02.03.10 | 17:13
Հայաստանին այս տարի արտասովոր մեղմ (և մի քիչ շփոթեցնող) ձմեռ էր վիճակվել՝ ժամանակն այնքան աննկատ սահեց, որ չհասցրինք աչք թարթել, և արդեն մարտ ամիսն է՝ առաջին թռչուններով և ծաղիկներով: (Երևանում եղանակն այսօր՝ մարտի 2-ին, +13 C աստիճան է:)
Լուսանկար ակնարկ | 01.03.10 | 13:44
Երկու տարի առաջ այս օրը մտավ հայոց նորագույն պատմության մեջ որպես դրա ամենասև էջերից մեկը, երբ հայը դուրս եկավ հայի դեմ և անգամ սպանեց հային: 2008 թ. մարտի 1-ի վրա անջնջելի խարանի պես մնացին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախման ողբերգական դեպքերը, որոնց հետևանքով 10 մարդ զոհվեց, շատերը վիրավորվեցին, իսկ էլ ավելի շատ մարդիկ ստացան գուցեև անտեսանելի, բայց ոչ պակաս ցավոտ հոգու վերքեր: Այսօր երեկոյան արմատական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, հանրահավաք է հրավիրել՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին ու ևս մեկ անգամ բարձրաձայնելու, թե ովքեր են պատասխանատու այդ դեպքերի համար:
Readers' comments
Read commented Article
Read all comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.