Մարտիրոսված մարտ
Երկու տարի առաջ այս օրը մտավ հայոց նորագույն պատմության մեջ որպես դրա ամենասև էջերից մեկը, երբ հայը դուրս եկավ հայի դեմ և անգամ սպանեց հային: 2008 թ. մարտի 1-ի վրա անջնջելի խարանի պես մնացին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախման ողբերգական դեպքերը, որոնց հետևանքով 10 մարդ զոհվեց, շատերը վիրավորվեցին, իսկ էլ ավելի շատ մարդիկ ստացան գուցեև անտեսանելի, բայց ոչ պակաս ցավոտ հոգու վերքեր: Այսօր երեկոյան արմատական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, հանրահավաք է հրավիրել՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին ու ևս մեկ անգամ բարձրաձայնելու, թե ովքեր են պատասխանատու այդ դեպքերի համար:
|
Ավելացնել նոր մեկնաբանություն