Երևանը նկարում է Հոլիվուդի համար (բայց, շը~շ, մարդ չիմանա)
Կիրակի երեկոյան «Օսկարի» թեկնածու դերասանուհի Մագի Գիլենհալը Հոլիվուդում Կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մետաքսե զգեստով ներկայացավ կարմիր գորգի վրա՝ ցնցող տպավորություն գործելով ներկաների վրա: «ԱրմենիաՆաուն» տեղեկացել է, որ նրա զգեստը նկարազարդել է երևանցի մի նկարիչ, ում անունը չենք կարող բարձրաձայնել, քանզի նա պայմանագրով հեղինակային իրավունքը փոխանցել է դիզայներին: «Կտավ-զգեստի» համար ներշնչանքի աղբյուր է ծառայել Վան Գոգի «Աստղազարդ գիշերը»: Գիլենհալը չհաղթեց «Երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում, բայց մենք «Օսկարը» շնորհում ենք երևանցի X նկարչին:
|
ArmeniaNow has gone from
ArmeniaNow has gone from inciting violence during the failed coup attempt in early 2008 in Armenia to becoming a cheesy tabloid... Why the sudden change of heart, ArmeniaNow? As my Chinese neighbor would ask: wahappen?
Ավելացնել նոր մեկնաբանություն