Տագնապած ընտանիքները սպասում են. հայ ուղևորների հարազատները հավաքվել են` օդային աղետի զոհերի մասին լուրեր ստանալու հույսով

Տագնապած ընտանիքները սպասում են. հայ ուղևորների հարազատները հավաքվել են` օդային աղետի զոհերի մասին լուրեր ստանալու հույսով


Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում աղետի ենթարկված օդանավի ուղևորների ընտանիքի անդամները հավաքվել են «Զվարթնոց» միջազգային օդակայանում` իրենց հարազատների մասին տեղեկություններ ստանալու հույսով:

Նախնական տվյալներով` 168 ուղևորներից 30-ը հայ են եղել: Նրանք Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդակայանից ուղևորվում էին Հայաստանի մայրաքաղաք Երևանի «Զվարթնոց» միջազգային օդակայան: Ուղևորներից երկուսը երեխա են եղել, տասնհինգը` անձնակազմի անդամ: Ուղևորների թվում են եղել 42-ամյա Գրիգոր Բարսեղյանը և 43-ամյա Սուրիկ Սողոմոնյանը Էջմիածնից: Եղել են նաև Վրաստանի շատ քաղաքացիներ:

Զոհվածների անուններն արդեն փակցված են «Արմավիա» միջազգային ավիաուղիներ» ընկերության գրասենյակի պատերին, սակայն ցուցակը դեռ ամբողջական չէ:

Ներկայումս «Զվարթնոց» օդակայանում աշխատում է բժիշկների երեք խումբ: Աղետի լուրը ստացվելուց 1 ժամ անց նրանք արդեն օգնություն էին ցույց տվել այդ լուրից հոգեկան տրավմա ստացած 20-30 մարդու:

Իրանի հրշեջ ծառայության պաշտոնյան հայտնել է «ՍիԷնԷն»-ին, որ ականատեսները տեսել են «մեծ հրե գունդ», և որ աղետի վայրը մոտ 200 քմ է, ներառյալ ձագարը, որը, ակնհայտորեն, առաջացել է հարվածից: Պաշտոնյայի խոսքով` ներկայումս որոնում են «մարմիններն» ու «մասերը»: Դատելով աղետի վայրի տեսարանից` ողջ մնացածներ, հավանաբար, չեն լինի:

«Կասպիան» ավիաընկերության ներկայացուցիչ Առմեն Դավիդյանն ասաց, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել աղետի պատճառների մասին:

«Կասպիանը» շաբաթական հինգ չվերթ է իրականացնում Թեհրանից Երևան:

Վերջին խոշոր օդային աղետը 2006 թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն էր, երբ «Արմավիայի» օդանավը ընկավ Սև ծով: Զոհվեցին բոլոր 113 ուղևորները:

«ԱրմենիաՆաուն» հետևում է զարգացումներին և կհաղորդի լրացուցիչ մանրամասներ ստացվելուն պես:
ԱրմենիաՆաուի էջերում