Սեպտեմբերի մեկ. նոր ուսումնական տարին երեխաների համար մարտահրավեր է, ծնողների համար` ծախս
Առաջին անգամ առաջին դասարան. Այսօր, ինչպես ամեն տարի այս օրը, շատ փոքրիկներ սկսում են իրենց երկար ճանապարհը դեպի գիտելիք` ոմանք` արցունքներով, ոմանք`շփոթված ու ակնկալիքներով Մինչ երեխաները վայելում են տոնական օրը, գեղեցիկ պայուսակներն ու հագուստները, ծնողները փորձում են վերականգնել ընտանեկան բյուջեին հասցված առաջին զանգի հարվածը: Երեք դպրոցականների մայր Նարինե Մկրտչյանը դժվարությամբ է զսպում իրեն` տոնական օրը չփչացնելու բողոքներով: «Դժվար է, բայց ինչ արած, կոշիկները, հագուստը փոքրացել են, պայուսակները` մաշվել, պետք էր նորը գնել»,- ասում է Մկրտչյանը` զայրանալով, որ միայն ծաղիկների հետ չմնալով ուսուցիչներին ծաղկեփունջ նվիրելու ավանդույթից վրա ծախսել է 6000 դրամ (16 դոլար): Միջին հաշվով` մեկ երեխայի միայն հագուստի վրա ծախսվում է 10-20000 դրամ (26-53 դոլար), պայուսակն արժի 3000-8000 դրամ (8-21 դոլար), իսկ կոշիկը` 6000-15000 դրամ (16-40 դոլար): Ամենահամեստ հաշվարկներով` մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողը պետք է ծախսի մոտ 19000 (50 դոլար), եթե դրան էլ գումարվի գրքերի, գրենական պիտույքների ու սեպտեմբերի մեկին կրկնակի թանկացող ծաղիկների գումարը, ապա մոտ` 30000 դրամ (80 դոլար): «Սոցիալական այս վիճակը պատճառ է դառնում, որ շատ երեխաներ ուղղակի դպրոց չեն գնում, իսկ դա անթույլատրելի է»,- ասում է 15 տարվա մանկավարժ Սեդա Մինասյանը: Հանրապետության նպաստառու ընտանիքների առաջին դասարանցի յուրաքանչյուր երեխայի համար արդեն չորրորդ տարին պետությունը միանվագ դրամական օգնություն է տալիս`անցյալ տարվա 20000-ի (53 դոլար) փոխարեն 25000 (66 դոլար) դրամ: Միանվագ գումարը ստանալու համար նպաստառու ընտանիքը պետք է սոցծառայությանը ներկայացնի դիմում և տեղեկանք այն դպրոցից, որտեղ հաճախելու է երեխան: Այս նախաձեռնությունը, ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, բավական նպաստել է, որ դպրոցահասակ երեխաները դուրս չմնան դպրոցից:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
-jack mark, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.