Խորհրդային սահմաններից մինչև անկախ պետություններ. Հայաստանն ու Վրաստանը սահման են գծում
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն ասում է, որ միջազգային իրավունքը Հայաստանին հնարավորություն է տալիս հայ-վրացական նոր սահման գծել: «Միջազգային իրավունքն ասում է` խորհրդային ժամանակաշրջանում կնքված ցանկացած պայմանագիր անվավեր է, քանի որ դրանք ամբողջությամբ մերժել է Վրաստանը: Այդ պայմանագրերը երբեք չի վավերացրել նաև Հայաստանի նորանկախ հանրապետությունը»,- ասում է Սարգսյանը: Ներկայումս հայ-վրացական սահմանը որոշվում է 1921 թ. նոյեմբերի 6-ին ստորագրված պայմանագրով, որն ուժի մեջ է մտել 1934 թ.: Ըստ պատմաբանի` մինչ այդ շատ գյուղեր, օրինակ` Չանախչին ու Խոժոռնին, եղել են Խորհրդային Հայաստանի կազմում: Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած վերջին ընդհարումներից մեկը սեպտեմբերի սկզբին էր, երբ վրացի սահմանապահներն արգելել էին սահմանամերձ Բավրա գյուղի բնակիչներին անցնել իրենց պատկանող խոտհարքերը` պնդելով, թե դրանք վրացական հողեր են: «Այդ պայմանագիրն անհեթեթություն է: Սակայն վրացական կողմը խախտել էր նույնիսկ այդ պայմանագիրը` անցնելով սահմանն ու մտնելով անկախ Հայաստանի տարածք, օրինակ` Գոգավան-Գուգութի, Պրիվոլնոյե-Աղքյորփու հատվածներում»,- ասում է Սարգսյանը: «Ամեն անգամ իրենց սահմանային պահակակետերը տեղադրելիս վրացիները մի քանի մետր առաջ են գալիս: Երբեմն վրացական սահմանային պահակակետերը հասնում են մեր բնակավայրերին, ինչպես օրինակ` Բավրայում»,- հավելեց նա: Սա, ըստ պատմաբանի, հայկական կողմի բացթողումն է, աչալուրջ չլինելու հետևանքը: «Բոլոր հնարավոր տեղերում Վրաստանի ներկայիս սահմանը չի համապատասխանում խորհրդային շրջանում գծվածին, բոլոր տեղերում առաջ է բերված: Խորհրդային տարիներին գոյություն ունեցող չեզոք գոտին նույնպես հիմա չկա: Հայկական պահակակետերը տեղակայվում են հենց բնակավայրերի կողքին: Մենք ինքնաբերաբար հրաժարվում ենք մեր տարածքներից, իսկ վրացիներն իրենց ուզած չափով առաջ են գալիս ու ապօրինաբար բռնազավթում մեր տարածքները»:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.