Օրենսդրական մոտեցո՞ւմ, թե՞ ազգային օրակարգ. Հայոց ցեղասպանության ժխտումը նախ պետք է պատժվի Հայաստանում
Հայաստանը պետք է ընդունի ցեղասպանության ժխտումն արգելող օրենք Դեռ 1988 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք, որով դատապարտվում էր 1915 թ. Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի անկախացումից հետո չեղյալ են ճանաչվել նախկինում գործող ՀԽՍՀ օրենքները, բացառությամբ վերոնշյալ օրենքի, բայց այդպես էլ հատուկ օրենք չի ընդունվել, որով ՀՀ-ը պաշտոնապես կհաստատեր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: (Ըստ գործող օրենքի` ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:) «Մեզ մոտ գործում է միայն քրեական օրենսգրքի 397.1 հոդվածը, որում ընդհանրապես դատապարտվում է ցեղասպանությունը, իսկ Հայոց ցեղասպանությունն առանձին նշված չէ»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը: «Այնինչ կան բազմաթիվ պետություններ, որոնք ունեն այդպիսի օրենք. նույն Իսրայելը, որտեղ կա հոլոքոստը ճանաչող հատուկ օրենք, նույն ԵՄ-ն հանձնարարական է ուղարկել բոլոր անդամ երկրներին` ընդունել օրենքներ ցեղասպանությունը ժխտելու դեմ»,- ավելացրել է նա: ՀՅԴ ներկայացուցիչները դեռ մեկ ամիս առաջ մշակել են օրենքի նախագիծ, որը ներգրավված է ԱԺ պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողովի օրակարգում: ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այդ հարցը միշտ էլ ծառացած է եղել, սակայն քաղաքական դաշտում կատարված վերջին զարգացումները օրենքի ընդունումն ավելի հրատապ են դարձնում. «Բայց կապ չունի` կվավերացնե՞ն, թե՞ չեն վավերացնի արձանագրությունները, մենք պետք է օրենքը ընդունենք»:
Other Articles in Ցեղասպանություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 9 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.