Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանները. «Մենք հավատում ենք հայ օմբուդսմանին»Լե Ռուն Հայաստան էր եկել մասնակցելու «Թվինինգ» նախագծի շնորհանդեսին, որի նպատակը Հայաստանին տեխնիկական և իրավական աջակցություն ցույց տալն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախագիծը կիրականացվի Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրի, ինչպես նաև այն ծրագրի շրջանակներում, որոնք իրականացնելու են Իսպանիայի և Ֆրանսիայի օմբուդսմանների գրասենյակները: Հայաստանում մշտապես կգտնվի Իսպանիայի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը և Ֆրանսիայից ու Իսպանիայից փորձագետների խումբ: Ինչպես հաղորդել է Քրիստիան Լե Ռուն, 1 մլն եվրո արժեքով ծրագիրը կիրականացվի 18 ամսվա ընթացքում: Նրա խոսքով` Արմեն Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելում Եվրոպայի իրավապաշտպան կազմակերպություններում, և Հայաստանի օմբուդսմանի պաշտոնում նրա ակտիվ գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել նրա եվրոպացի գործընկերների կողմից: «Հավատացած ենք, որ հենց Արմեն Հարությունյանի շնորհիվ ոչ միայն հաջողությամբ կիրականացվի «Թվինինգ» նախագիծը, այլև Հայաստանը զգալի հաջողությունների կհասնի հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում»,- ասաց Լե Ռուն: Նա նաև նշեց, որ Իսպանիան ու Ֆրանսիան ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեն, և նրանց փորձը Հայաստանի համար խիստ արժեքավոր կլինի: Նախագծի շնորհանդեսի արարողությանը մասնակցում էին Իսպանիայի օմբուդսմանի աշխատակազմի ավագ պատասխանատու Կարմեն Կոմաս-Մատա Միրան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.