Շախ, մատ. Գաբրիելն ապահովում է Հայաստանի հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի առաջնությունում
Եվրոպայի թիմային առաջնությունում Ադրբեջանին հաղթելով՝ Հայաստանն առաջ է անցնում: Հինգշաբթի Հայաստանը խաղում է Ռուսաստանի հետ 8-րդ տուրում, որով էլ, հավանաբար, կվճռվի հաղթողը: Նովի Սադում Հայաստանի հավաքականը առաջնության մեկնարկում հաղթանակ տարավ Դանիայի հավաքականի նկատմամբ, սակայն հետո անսպասելիորեն պարտվեց հյուրընկալող թիմին` Սերբիայի հավաքականին և ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հավաքականի հետ: Օլիմպիական կրկնակի չեմպիոնները, այդուհանդերձ, հետո ցույց տվեցին իրենց ոգու կորովը (ինչպես Թուրինի 2006 և Դրեզդենի 2008 թթ. օլիմպիական խաղերում)` տանելով մի շարք կարևոր հաղթանակներ և հայտնվելով առաջատարների շարքում: Մրցաշարի եզրափակիչ` 9-րդ տուրը, նախատեսված է ուրբաթ: Կանանց ազգային հավաքականը (գրոսմայստերներ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան և միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյան) նույնպես փայլուն հանդես եկավ Սերբիայում: 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ և ներկայումս զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականի հետ խաղում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց: Հինգշաբթի` 8-րդ տուրում, Հայաստանի հավաքականը կխաղա Ուկրաինայի հավաքականի հետ: Մրցաշարային աղյուսակին և մանրամասն արդյունքներին ծանոթանալու համար այցելե´ք առաջնության պաշտոնական կայք` www.eurons2009.com:
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.