ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ընդդեմ հայ-թուրքական արձանագրություններիՓաշաբեզյանի կարծիքով` արձանագրությունների ստորագրումը ակտիվացրել է իսլամական ահաբեկչական խմբավորումներին, որոնք հոկտեմբերի 10-ից սկսած մի շարք ահաբեկչություններ են կատարել Աֆղանստանում, Իրանում և Պակիստանում: Իսկ եթե փաստաթուղթը վավերացվի, ապա մտավախություն կա, որ նման բան կսկսվի նաև Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սամցխե-Ջավախեթիում: «Արձանագրությունների ստորագրումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համահայկական ուղևորություն կատարեց սփյուռքի խոշոր հայկական համայնքներ, իսկ ինչո՞ւ նմանօրինակ այց չկատարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Պատասխանը միանշանակ է. արձանագրությունները ակնհայտորեն թուրքամետ են»,- ասում է Փաշաբեզյանը: Նա տեղեկացրեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին և Աբդուլլահ Գյուլին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների` Չինաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին` ասելով, որ ցյուրիխյան արձանագրությունները հարցականի տակ են դնում 1919 թ. Սևրի պայմանագիրը, որը տարածաշրջանում պետական սահմանների անխախտելիության երաշխավորն է: Հարկ է նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ահաբեկչական կազմակերպություն է որակել 1975 թ. Բեյրութում հիմնված ԱՍԱԼԱ հայկական ազգայնական կազմակերպությունը: Կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանի պատմական տարածքների վերականգնումն է: Զինված գործողությունների նպատակն էր Թուրքիային պարտադրել ընդունելու 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպությունն արդեն դադարեցրել է ակտիվ գործունեությունը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 22 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.