Ֆուտբոլ. «Փյունիկն» ապացուցում է իր գերազանցությունը` ժամանակից շուտ դառնալով Հայաստանի չեմպիոն

Ֆուտբոլ. «Փյունիկն» ապացուցում է իր գերազանցությունը` ժամանակից շուտ դառնալով Հայաստանի չեմպիոն


«Փյունիկն» իններորդ անգամ անընդմեջ նվաճում է չեմպիոնական տիտղոսը (արխիվային լուսանկար` 2008 թ., նոյեմբեր)

Կիրակի` Հայաստանի առաջնության նախավերջին օրը, 3:1 հաշվով հաղթանակ տանելով Գյումրու «Շիրակի» նկատմամբ` Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնի կոչումը կրող «Փյունիկը» (Երևան) հերթական անգամ նվաճեց ազգային առաջնության չեմպիոնի կոչումը:

«Փյունիկին» կրնկակոխ հետապնդող «Միկան» 27-րդ տուրում հանդիպելով «Կիլիկիայի» հետ` խաղավարտին առավելության հասավ մրցակցի նկատմամբ և, 2:1 հաշվով հաղթանակ տանելով, հանգրվանեց առաջնության երկրորդ հորիզոնականում:

Նոյեմբերի 7-ին` վերջին տուրում, ուժերը միմյանց հետ կչափեն «Միկան» ու «Փյունիկը», որն այս պահին չորս միավոր առավելությամբ անմատչելի է մրցակցի համար: Այս հանդիպումից հետո, անկախ դրա ելքից, «Փյունիկը» 9-րդ անգամ անընդմեջ (ընդհանուր հաշվով` 12-րդ անգամ) փաստացի կդառնա Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չեմպիոնը:

Կիրակի երրորդ տեղի համար պայքարում «Ուլիսը» 3:2 հաշվով հաղթեց «Բանանցին»` ապահովելով իր տեղը «բրոնզե» հորիզոնականում:

Անցյալ մրցաշրջանում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Արարատը», որն արդեն կորցրել է բարձրագույն լիգայից դուրս մնալուց խուսափելու բոլոր հնարավորությունները, 3:2 հաշվով հաղթեց առաջնության 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Գանձասարին» (Կապան):

Անկախ 28-րդ տուրի հանդիպումների արդյունքներից` «Բանանցը», «Գանձասարը», «Շիրակը» և «Կիլիկիան» 8 թիմերի մասնակցությամբ առաջնությունը կավարտեն` զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հորիզոնականները:

(Աղբյուրը` ՀՖՖ)
ԱրմենիաՆաուի էջերում