Գործարք` կտրոններով. կառավարությունը որոշել է վերանայել դրամարկղային կտրոնների դիմաց բոնուսներ տրամադրելու գործընթացըԵվ, ինչպես պարզվել է, այս ոլորտում ևս, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում, հայտնվել են «ճարպիկներ», ովքեր այն իրենց համար շահավետ գործարքի են վերածել: Բոնուսների վճարումը կատարվում է` կախված կտրոնի վրա նշված գումարի չափից: Մասնավորապես, բոնուսը նախատեսում է 1000 (3.3 դոլար) դրամը գերազանցող յուրաքանչյուր գնման համար հավելյալ միջոցների տրամադրում շահած գումարի 1 տոկոսի չափով: Հիշեցնենք նաև, որ կտրոններով լոտոյի մրցանակային ֆոնդը, որը բնակչությանն է հատկացվում ՀԴՄ-ների միջոցով, կազմում է 115 մլն դրամ (300.261 դոլար): Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, այսօրվա տվյալներով 75.000 քաղաքացիներ իրենց ներկայացրած դրամարկղային կտրոններով սպասում են բոնուսների: Սակայն նրանց մեջ հայտնվել են նաև այնպիսիք, որոնք բոնուս ստանալու չափազանց ֆանտաստիկ հայտ են ներկայացրել: Այս հայտերի համաձայն` մի քանի օր շարունակ այդ քաղաքացիները յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ տասնյակ մեքենաներ են բենզինով լիցքավորել և գնել մի քանի հազար շիշ ոգելից խմիչքներ: Այն հարցին, թե ինչպես կարող էր նման բան պատահել, հետևել է անփոփոխ պատասխանը. «Հարսանիք էր, և ես վճարել եմ և բենզինի, և ալկոհոլի համար»,- հայտարարեց Ալավերդյանը: Նրա խոսքով` վերն ասվածը վկայում է այն մասին, որ այս ոլորտում հայտնվել են «ճարպիկներ», ովքեր ոչ միայն նման հայտեր են ներկայացնում, այլև բոնուս ստանալու հերթերում գնում են ու վաճառում տեղեր: «Կառավարությունը մտադիր է առաջիկայում շտապ միջոցներ ձեռնարկել նման «հնարամիտների» գործունեությունը կասեցնելու համար»,- հայտարարեց Ալավերդյանը:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.