Կարգ ու կանոն. ՀՀ ոստիկանապետը հանդիպել է իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին` քննարկելու ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները
Ըստ ոստիկանապետի` հանցագործությունների դեպքերի աճի հետ մեկտեղ ակնհայտ բարձրացել է բացահայտման տոկոսը: Երևանի պետական համալսարանում իր պոտենցիալ ապագա մասնագետների` իրավաբանության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները: Ոստիկանապետը մասնավորապես խոսել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու մասին` հանցավորությունը կանխելու, հասարակական կարգն ամրապնդելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցով: Ըստ Սարգսյանի` 2009 թ. առաջին 9 ամիսներին գրանցվել է ընդհանուր առմամբ հանցագործության 7.960 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 5.600 դեպք, ինչը, սակայն, գլխավոր ոստիկանապետն այնքան էլ անհանգստացնող չի համարում: «Հանցագործությունների դեպքերի աճի հետ մեկտեղ ակնհայտորեն բարձրացել է դրանց բացահայտման տոկոսը»,- ասում է նա: Սարգսյանի խոսքով` շատացել են նաև այսպես կոչված լատենտային հանցագործությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զինամթերքի հայտնաբերման և թրաֆիքինգի բացահայտման դեպքերը: Լուրջ աշխատանքներ են կատարվում կոռուպցիայի դեմ պայքարում: Սարգսյանը խոստացել է ջանք չխնայել, որ համակարգի բարեփոխումները առաջիկա երկու տարիներին արդեն տեսանելի լինեն: Ուսանողի այն մեկնաբանությանը, որ ոստիկանության նկատմամբ հասարակության անվստահության պատճառները «ոստիկանության կոռումպացվածությունն է, պետությանը, ոչ թե հասարակությանը ծառայելը, ոստիկանների ցածր աշխատավարձը, Սարգսյանը պատասխանեց. «Ես պետությանն ու ժողովրդին տեսնում եմ նույն դաշտում»: «Կասե՞ք մի երկիր, որտեղ ոստիկանությունը պետությանը չի ծառայում: Ես ծառայում եմ պետությանն այնքան, ինչքան ծառայում եմ մեր ժողովրդին: Իզուր են զարմանում, որ մենք նախագահի հանձնարարականն ենք կատարում, բա ո՞ւմ հանձնարարականը պիտի կատարեինք, միգուցե ասեի՞ք: Սրանում ոչ մի զարմանալի բան չկա»,- ասում է Սարգսյանը: Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանության համակարգում պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ պայքարի ուղղությամբ մարտավարություն է իրականացվում: «Այս տարվա ընթացքում հայտնաբերվել են մեր շարքերում տեղ գտած նման խախտումների տարբեր դեպքեր: Բազմաթիվ գործեր ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, և շատերը հեռացվել են աշխատանքից»,- ասում է Սարգսյանը: ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ոստիկաններն էլ սոցիալական և իրավական պաշտպանության կարիք ունեն, քանի որ նրանք նույնպես զուրկ չեն սոցիալական խնդիրներից: Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ կոռուպցիան և ոստիկանության համակարգում դրա գիտակցումը կտրուկ կնվազեն այս երևույթի ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում: Այն հարցին, թե ինչու են ոստիկանները հաճախ ցույցերի ժամանակ «ճնշող քաղաքականություն» իրականացնում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, գլխավոր ոստիկանապետը պատասխանեց, որ իրենք պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար և առաջնորդվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով: «Եվ ընդդիմության որևէ ներկայացուցչի թող չթվա, որ կարող է մեր քաղաքում զգալ իրեն այն կարգավիճակում, որ իրեն ամեն ինչ կարելի է»,- նախազգուշացրեց Ալիկ Սարգսյանը: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.