Կանաչապատում. «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստանը» կազմակերպում է ծառատունկ և հաճախորդներին խրախուսում է օգտվել բանկի էլեկտրոնային ծառայություններից
Շարունակելով դեռևս 1996 թ. սկզբնավորված ծառատունկի ավանդույթը` «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստանի» աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները «Հայաստան. ծառատունկ» ծրագրի մասնագետների և թաղամասի բնակիչների մասնակցությամբ 500 ծառ տնկեցին «Հույսի Ավան» թաղամասում: «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան» ՓԲԸ-ը պարտավորվել է 1000 ծառ տնկել Երևանում` նպատակ ունենալով խրախուսել իր հաճախորդներին թղթային քաղվածքներից անցնել էլեկտրոնային քաղվածքների և իրենց գործարքները կատարելու համար օգտվել ինտերնետային բանկային ծառայություններից, որը կնպաստի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրի ստեղծմանը: Ծառատունկը բանկի մեկնարկած «Կանաչ բանկ» ծրագրի միայն մեկ մասն է: Բանկի 2009 թ. բոլոր նախաձեռնությունները` մարտին հեռախոսային և հուլիսին ինտերնետային բանկային ծառայությունների ներդրումը, ինչպես նաև թղթայինից էլեկտրոնային քաղվածքների անցումը, ուղղված են բանկային գործառնություններում թղթի օգտագործման նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանմանը: «Այսօրվա ծառատունկի միջոցով մենք փորձում ենք հաճախորդներին և հանրությանը խրախուսել օգտվել շրջակա միջավայրին չվնասող` «կանաչ բանկային ծառայություններից», գրանցվելով բանկի հեռախոսային կամ ինտերնետային բանկային ծառայություններում, անցնելով էլեկտրոնային քաղվածքների: Պետք է նշել նաև, որ բանկի ամբողջ աշխատակազմն արդեն իսկ օգտվում է միայն «կանաչ բանկային ծառայություններից»` օրինակ ծառայելով հասարակությանը»,- ասել է «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: Ծառատունկի տեղի ընտրությունը նույնպես պատահական չէ: «Հույսի Ավան» բնակելի թաղամասում ապրում են 76 հայ կարիքավոր ընտանիքներ, հիմնականում փախստականներ, որոնք ունեն նվազագույնը երեք երեխա: Տնկելով դեկորատիվ ծառեր և նվիրելով մրգատու ծառեր` բանկը նպաստում է կարիքավոր ընտանիքների կյանքի բարելավմանը:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.