Սեզոն 2010. Հայաստանը պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանինՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները պատրաստ են ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներին, «կաևորը, որ առատ ձյուն լինի, ինչը չեղավ անցյալ տարի»: Նշենք, որ օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն` այս տարի սպասվում է տեղումներով լի ձմեռ, և ձյան տեսքով առաջին տեղումներն սպասվում են դեկտեմբերի կեսից: Ապրեսյանը նաև ասաց, որ բացի Ծաղկաձորի և Ջերմուկի բարձրլեռնային դահուկային սահուղիներից, զբոսաշրջիկների տրամադրության տակ է լինելու նաև Գյումրու (Շիրակի մարզ) սովորական դահուկային սահուղին: Ապրեսյանն ընդգծեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ չի ազդել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա: Ընդհակառակը, եթե 2008 թ. հունվարից սեպտեմբեր ժամանակաշրջանում այցելել է 399 691 զբոսաշրջիկ, ապա 2009 թ.` 422 507 զբոսաշրջիկ, ինչը 5,8 տոկոսով ավելի է: Անցյալ տարվա համեմատ ավելացել է նաև Հայաստանից դուրս հանգստացողների թիվը. 2009 թ. 9 ամսվա ընթացքում երկրից դուրս է եկել 399 650 զբոսաշրջիկ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանից 1,2 տոկոսով ավելի է: Հայաստանում հանգստանալ ցանկացողների թվում առաջին տեղում են Ռուսաստանի, Վրաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի տարածաշրջանի և սկանդինավյան երկրների զբոսաշրջիկները:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.