Այցելություն Կենտրոնական Եվրոպա. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Հունգարիա հետագա համագործակցություն է ակնկալումԲուդապեշտ կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմին ուղղված իր ելույթում նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ սպանության ժամանակ ինքը ՀՀ պաշտպանության նախարար է եղել, և «այդ զազրելի ոճրագործությունը մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ»: «Ցավալի է և ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաև այլ պետություններում»,- ասել է Սարգսյանը: Հատկանշական է, որ Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրի նախագահի մակարդակով առաջին այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր: Իր հայտարարության մեջ Սարգսյանը նաև ասել է, որ Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: «Հունգարիայի նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ` կարևորելով կայունությունն ու համագործակցությունը, առկա հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համաձայն: Համոզմունք հայտնեցինք, որ հակամարտությունների կարգավորման նպատակը երկարաժամկետ և կայուն լուծումների ապահովումն է, ինչը հնարավոր է միայն դրանք մարդու իրավունքների և ժողովուրդների կամքի վրա խարսխելով և ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորելով»,- ասել է նախագահը: Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրված փոխշահավետ համաձայնագրերի շարքում նախագահ Սարգսյանը նշել է, որ կուզենար հատուկ առանձնացնել կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առևտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է: «Արդարադատության և գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը ևս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը: Հուսով եմ նաև, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա ծավալման համար էական խթան կհանդիսանան նաև այսօր Բուդապեշտում բացվելիք հայ-հունգարական գործարար համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները»: «Հաշվի առնելով, որ Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, իսկ Հայաստանն ընդգրկված է ԵՄ կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում, երկուստեք համաձայնել ենք դիտարկելու նշված ձևաչափերում, այդ թվում Եվրոպական հարևանության քաղաքականության և արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հնարավորությունները»: Աղբյուրը` www.president.am
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.