Ընդդիմություն. Հայաստանի ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ լուծելու որևէ տնտեսական խնդիր
Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը տնտեսական քաղաքականությունում ոչ ճիշտ քայլերի համար Նրա խոսքով` եթե նախորդ տարիներին երկրի ներկայիս տնտեսական համակարգը կարողանում էր ինչ-որ կերպ գոյատևել` հիմնականում արտերկրում բնակվող հայերի կատարած փոխանցումների շնորհիվ, ապա վերջին տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց նրա ողջ անկենսունակությունը: «Առաջիկա ձմռանը բնակչությունն ի վիճակի չի լինի վճարելու իր կոմունալ վարձերը, և տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ: Ստեղծված իրավիճակից միակ ելքը իշխանությունների հրաժարականն է և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելը,- հայտարարեց Զուրաբյանը: Մամուլի ասուլիսին մասնակցող ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ 2009 թ. առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 18 տոկոս, և այդ ցուցանիշով երկիրը յուրօրինակ ռեկորդակիր է դարձել աշխարհում: Ասատրյանն անկման պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի համարում (ըստ նրա` Հայաստանում անկման մեջ ճգնաժամի բաժինը 5 տոկոսից ավելի չէ), այլ կառավարության ոչ ճիշտ որոշումները: «Չի կարելի փորձել լուծել տնտեսական խնդիրները` անընդհատ արտասահմանյան վարկեր վերցնելով: Հայաստանում օլիգարխների մենաշնորհների և արտոնությունների շնորհիվ գործնականում վերացել է փոքր ու միջին բիզնեսը, չկա մրցակցություն, իսկ խոշոր բիզնեսը դրամական ներդրումների կարիք չունի»,- կարծում է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը: Ընդդիմադիրները 2010 թ. պետբյուջեի նախագիծը կոչել են «բնակչության և միջազգային հանրության աչքերին թոզ փչելու իշխանությունների փորձ»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.