H1N1. Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 15-իԻնչպես «ԱրմենիաՆաուին» տեղեկացրել է առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը` ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 8 հիվանդ: «Ամենայն հավանականությամբ, այսօր էլ դուրս գրվողներ կլինեն: Բժիշկները հիվանդներից ոմանց վիճակը նորմալ են գնահատում, նրանց պարզապես պահում են հիվանդանոցում վարակի հնարավոր տարածումը կանխելու համար: Մյուս յոթ հիվանդներն ավելի վաղ են դուրս գրվել»,- ասել է Հունանյանը: Ըստ Հունանյանի` 15 հիվանդների մոտ խոզի գրիպ է ախտորոշվել լաբորատոր հետազոտության միջոցով: Սակայն 15 հիվանդների տվյալները ուղարկվել են նաև Լոնդոն` վերջնական հաստատման համար: «Որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ` Հայաստանում H1N1 տեսակի գրիպի առկայության մասին պաշտոնապես հայտարարելու համար հիվանդների տվյալները պետք է ուղարկվեն ստուգման տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիա, մեր դեպքում այն գտնվում է Լոնդոնում»,- ասել է Հունանյանը: Միայն պաշտոնապես Լոնդոնում հաստատվելուց հետո է ԱՀԿ-ն որոշելու, թե երբ ու որքան պատվաստանյութ է տրամադրելու Հայաստանին` թիրախային խմբերին այս վիրուսի դեմ պատվաստելու համար:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.