Տնտեսագետի կարծիքով. ռեսուրսների ճիշտ օգտագործումը կարող է օգնել ճգնաժամի հաղթահարմանըՀիշեցնենք, որ 2009 թ. արձանագրվել է 18,3 տոկոս տնտեսական անկում: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` Հայաստանի տնտեսական անկումը մինչև այս տարեվերջ կհասնի է 15,6 տոկոսի` ցույց տալով «աճ», որը նվազեցնում է անկման արագությունը: Ըստ տնտեսագետի`առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի համար ամենակարևոր և ամենամրցունակ ճյուղին` էներգետիկ ոլորտին: «Այդ առումով արդեն իսկ առաջընթաց է Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը էներգետիկ ոլորտում`Հայաստանից 4,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Չմոռանանք, որ մենք օգտագործում ենք մեր ռեսուրսների 1/3-րդը, ու դեռ 2/3-րդի տեղ էլ ունենք»: Որպես ամենաթույլ ոլորտ` տնտեսագետն առանձնացնում է գյուղատնտեսությունը: «Մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք, քանի որ գրեթե ոչինչ չի արված մրցունակության բավարար մակարդակ ձեռք բերելու համար: Բայց հետընթացները գյուղատնտեսության ոլորտում ընդհանրական են ԱՊՀ բոլոր երկրների համար»: ՀՀ կառավարության ուշադրությանն արժանացող շինարարության ոլորտում տնտեսագետն առաջարկում է բնակելի շենքերի կառուցումից անցում կատարել արդյունաբերական շինությունների ստեղծմանը` Հայաստանում զարգացնելով ազատ տնտեսական գոտիները: Հաջորդ ոլորտը վերաբերում էր տեխնիկական վերազննման անհրաժեշտությանը: «Հայաստանը չի կարողացել տեխնիկապես վերազինվել ճգնաժամի ընթացքում, ինչպես մյուս երկրները: Խոսքը 1 մլն դոլարին (380 մլն դրամ) համարժեք սարքավորումներ ներմուծելով ավելացրած արժեքի հարկից ազատվելու մասին է, որպեսզի փոքր և միջին բիզնեսը օգտվի ճգնաժամի հետևանքով ստեղծված հնարավորությունից»: Մանասերյանի կարծիքով` խնդրահարույց է նաև բանկային ոլորտը, քանի որ բանկերը շարունակում են պետությունից վերցրած գումարները վարկառուներին տրամադրել բարձր տոկոսադրույքներով`15-22%, «բայց իրականում տոկոսադրույքը պետք է լինի 5-6%-ից ոչ ավելի»:
Other Articles in Ճգնաժամ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.