Ճակատագրական որոշում. 20 տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վերամիավորման մասին որոշում ընդունեցին
Այդուհանդերձ, 20 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդն ընդունեցին համատեղ որոշում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»: Այդ պատմական օրը միջազգային լրատվամիջոցները նույնիսկ չանդրադարձան որոշմանը, որովհետև զբաղված էին ավելի գլոբալ իրադարձությունների լուսաբանմամբ: Այդ օրվա ամենանշանակալի իրադարձությունը, իհարկե, Մալթայում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հանդիպումն էր: Համաշխարհային լրատվամիջոցների տեսախցիկները պատրաստ սպասում էին միջերկրածովյան տարածքով, որպեսզի դրոշմեն Բուշի և ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի` ԱՄՆ 6-րդ նավատորմիղի «Բելքնափ» հածանավի տախտակամածի վրա հայտնվելու պահը: Եվ քչերը գիտեին, որ Մալթայի ափերից հազարավոր կիլոմետրեր հեռու հայ ժողովուրդ իր ճակատագիրն էր որոշում, ընդ որում` անկախ պատմական հանդիպման արդյունքներից: Հայաստանի Հհանրապետությունը և Լեռնային Ղարաբաղն անցկացրին «իրենց» անկախության հանրաքվեները, հռչակվեցին երկու հայկական հանրապետություններ, ձևավորեցին իշխանության երկու ձևեր, յուրաքանչյուրն ընտրեց իր նախագահին, ընդունվեց երկու սահմանադրություն: Այս օրերին, երբ քննարկումներ են ընթանում հայ-թուրքական սահմանի և արձանագրությունների շուրջ, միջազգային հանրությունը կարող է ուշացած հետաքրքրություն հանդես բերել այս համատեղ որոշման նկատմամբ: Անցյալ շաբաթ Մյունխենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում հնչած` նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջաններից հայկական ուժերի դուրս բերմանն առնչվող հայտարարությունը կարող է փաստարկվել նրանով, որ դեկտեմբերի 1-ի փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղ» ասելով հասկացվում էր ընդամենը ԼՂԻՄ-ը, որի տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից երեք անգամ փոքր է: Գրեթե կասկած չկա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ակտիվացմանը զուգընթաց` «համատեղ որոշմանը» հենց այս տեսանկյունից դեռ բազմիցս կանդրադառնան: Հայաստանի ներքաղաքական մթնոլորտում արդեն զգացվում է մոտալուտ փոթորիկը` կապված բանակցության խնդրո առարկայի «աշխարհագրության» որոշման և պաշտոնական բարձրաձայնման հետ: Ո´չ Հայաստանի իշխանությունները և ո´չ էլ ընդդիմությունը դեռ չեն ներկայացրել իրենց դիրքորոշումները Ղարաբաղի սահմանների որոշման առնչությամբ: Երկու տասնամյակ առաջ ընդունված համատեղ որոշմանը, որը լայն միջազգային արձագանք չէր գտել, երբեք ավելի հանգամանորեն չէին անդրադարձել: Հայաստանի ներքաղաքական կյանքում այն, հավանաբար, նոր փորձաքար կդառնա:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.