Այս շաբաթվա հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը կարևոր որոշումներ է ընդունել. Հաստատվել են 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխությունները:
Ըստ այդ փոփոխությունների`մոտ 26 մլն դոլարով (10 մլրդ 10 մլն դրամ) կավելանա Հայաստանի դեֆիցիտը: Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացել է 65 մլրդ դրամով (168,8 մլն դոլար), ծախսային մասը` 75 մլրդ (194,8 մլն դոլար) դրամով։
Ըստ այդ փոփոխությունների`մոտ 26 մլն դոլարով (10 մլրդ 10 մլն դրամ) կավելանա Հայաստանի դեֆիցիտը: Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացել է 65 մլրդ դրամով (168,8 մլն դոլար), ծախսային մասը` 75 մլրդ (194,8 մլն դոլար) դրամով։
Մինչ այդ` հոկտեմբերից ՀՀ Ազգային ժողովում սկսված «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի» օրենքի նախագծի քննարկումների համաձայն` 2010 թ. պետբյուջեով նախատեսվում էր 676,7 մլրդ դրամ (1 մլրդ 828 մլն դոլար) եկամուտներ, ծախսերը` 859,6 մլրդ դրամ (2 մլրդ 323 մլն դոլար), դեֆիցիտը` 183 մլրդ դրամ (494 մլն 594 հազար դոլար):
1 մլրդ դրամ է (2,6 մլն դոլար) հատկացվելու ՀԴՄ կտրոններ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման ծախսերի համար` որպես հաշվիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու կառավարության նախաձեռնության մի մաս: (Հաշվիչ դրամարկղերն կիրառվում են որպես հարկումը հսկելու միջոց, որոնք գրեթե չէին օգտագործվում Հայաստանում, մինչև օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա սկզբին):
Փոփոխություն և լրացում է կատարվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները նշվելու են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, հունվարի 3-7-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օր։
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.