Օպերատորների պատերազմներ. Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունը նոր առաջարկներ է բերում

Օպերատորների պատերազմներ. Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մրցակցությունը նոր առաջարկներ է բերում


Բջջային երրորդ օպերատորի մուտքը հայաստանյան շուկա բարձրացրեց խաղադրույքները հեռահաղորդակցության շուկայում: Նախկինում հազադեպ կամ գոյույթուն չունեցող առաջարկենրը դարձան մրցակցության նոր զենքեր:

Երբ նոյեմբերին «Ֆրանս տելեկոմ»-ի «Օրանժ» բրենդը հատուկ առաջարկներով և շուկայական նորույթներով մուտք գործեց շուկա, «Բի Լայն»-ի և ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար լրացուցիչ մրցակցություն ստեղծեց:

«Օրանժ-Արմենիան» 35 000 դրամ (մոտ 90 դոլար) արժեցող «Ինտերնետ Հիմա» USB մոդեմը առաջարկեց սպառողներին ընդամենը 1 դրամով 1 տարով բաժանորդագրվելու դեպքում: 

Ի պատասխան, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսեց անվճար USB մոդեմ տրամադրել` մեկ տարվա բաժանորդագրության դեպքում:

Իսկ «Բիլայնը» սկսեց` «Հայ Լայն» մոդեմների (ոչ USB) համար մինչև 100 տոկոս զեղչ ու անվճար միացում առաջարկել` իրենց սակագնային պլաններից մեկն ընտրելու դեպքում, ընդ որում` որքան թանկանոց սակագնային պլան, այնքան մեծ զեղչ:

Իրարից շատ չեն տարբերում նաև սակագները:

«Օրանժ Արմենիա»-ն մոդեմը 1 դրամով տրամադրում է ամսական նվազագույնը 9000 դրամ (մոտ 23 դոլար) բաժանորդագրության դեպքում (առնվազն 1 տարով)` մինչև 3ԳԲ ներբեռնելու համար առաջարկելով 7,2 Մբիթ/վրկ, այնուհետև` 128 կբիթ/վրկ արագություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»-ն ամսական 8800 դրամ (մոտ 22 դոլար) վճարի դիմաց (առնվազն 1 տարով) առաջարկում է առաջին ԳԲ-ը ներբեռնել առավելագույնը 7,2 Մբիթ/վրկ արագությամբ, երկրորդը` ցերեկային ժամերին 128 կբիթ/վրկ, գիշերային ժամերին 512 կբիթ/վրկ առավելագույն արագությամբ:

Անդրադառնալով նոր առաջարկներին` «ԱրմենՏել» («Բի Լայն» բրենդ) ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն մեղադրեց իր մրցակիցներին ծառայությունների իրական գները տարեկան պայմանագրերի միջոցով թաքցնելու համար, որոնք, ըստ էության, ավելի թանկ են, քան իրենց սակագները: Ըստ Կլիմկոյի` իրենք հնարքների չեն դիմում ու բաց են ներկայացնում «Բի Լայն» մոդեմի համար` 12 500 դրամով (մոտ 32 դոլար) առաջարկելով անսահմանափակ ինտերնետ, իսկ մոդեմը վաճառելով 18 000 դրամով (մոտ 46 դոլար):

Իրականում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամ «Օրանժ Արմենիա»-ի USB մոդեմները գնողներից շատերը միայն պայմանագիրը ստորագրելուց հետո են իմանում, որ եթե հրաժարվեն մեկ տարվա պայմանագրից, ստիպված են լինելու վճարել մոդեմի իրական արժեքը:

Շատերը, սակայն, դժգոհում են, մասնավորապես «»Օրանժ»-ի USB մոդեմների աշխատանքի որակից:

«Ես չեմ կարողանում այն օգտագործել, քանի որ այն ընդհանրապես չի աշխատում: Ես բառացիորեն երկու ժամ փորձում եմ միանալ ինտերնետին, իսկ դրանից հետո, եթե հաջողվում էլ է, ապա կապի մեջ կարող է 5 րոպե լինեմ ու dial-up-ի որակի ինտերնետ ունենամ»,- ասում է 24-ամյա երևանաբնակ Լուսինե Մարգարյանը, որը վերջերս մեկ տարով բաժանորդագրվել է «Օրանժ»-ի «Ինտերնետ Հիմա» USB մոդեմի համար:

Սակայն, քանի որ նա դժգոհ է «Օրանժ»-ի մոդեմի որակից, ցանկանում է այն հետ վերադարձնել 15 օրվա ընթացքում, քանի որ այդ դեպքում նա չի վճարելու դրա համար: «Իսկ եթե մինչ այդ 100 ՄԲ օգտագործած չլինեմ, նրանք ինձ կվերադարձնեն նաև իմ վճարած առաջին ամսվա 9000 դրամը (մոտ 23 դոլար)»,- ասում է Մարգարյանը:

Ալավերդու բնակիչ, ներկայում Երևանում ապրող 23-ամյա Արտակ Սուքիասյնաը նույնպես պատրաստվում է վերադարձնել ավելի քան մի շաբաթ առաջ «Օրանժ»-ից 1 դրամով գնած USB մոդեմը, եթե այն առաջիկա մի շաբաթում չսկսի նորմալ գործել:

«Օրանժի գրանսենյակում, որտեղից գնել եմ այն, ինձ ասել են, որ մինչև ամսի 15-ը կապը կարգավորվելու է, ու մոդեմը սկսելու է նորմալ աշխատել: Ես հիմա սպասում եմ, իսկ գնածս օրվանից մինչև հիմա մոդեմը գրեթե ոչ մի օր նորմալ չի աշխատել»,- ասում է Սուքիասյանը: 

«Ինտերնետ Հիմա» մոդեմի անկանոն աշխատանքն «Օրանժ Արմենիա»-ի գրասենյակներում բացատրում են տարվող տեխնիկական աշխատանքներով:

Ի տարբերություն «Օրանժ»-ի, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի և «Բի Լայն»-ի բաժանորդներն առայժմ չեն դժգոհում: 

Այդուհանդերձ, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը բաժանորդների դժգոհությունից խուսափելու համար` տեխնիկական աշխատանքների շրջանում ժամանակավորապես դադարեցրել է «ՄՏՍ կոնեկտ» մոդեմների վաճառքը:

Չնայած այս ամենին, նորությունների նկատմամբ հետաքրքրություններն շուկայում առայժմ չեն նվազում և առաջարկները դեռևս մնում են գրավիչ:

ԱրմենիաՆաուի էջերում