«Ժե՞ստ». Աղթամարի հնագույն եկեղեցին կվերաբացվի Թուրքիայի մտադրությունների նկատմամբ թերահավատության մթնոլորտում
X դ. հայկական Սբ Խաչ եկեղեցին (Արևմտյան Հայաստան, Թուրքիա) 2010 թ. սեպտեմբերի 12-ից կրկին կսկսի գործել` հարյուրամյա դադարից հետո: Դեռ 2006 թ. Թուրքիան եկեղեցին վերաբացել էր որպես թանգարան: Սակայն այդ ժամանակ իսլամական հանրապետությունում եկեղեցու գլխին խաչ չէր դրվել, որը կդրվի հաջորդ տարի, երբ սեպտեմբերի 12-ից այն կսկսի գործել որպես եկեղեցի: Վանի քաղաքապետ Մունիր Կարաօղլուն թուրքական «Հյուրիեթ» օրաթերթին ասել է, որ եկեղեցու բացումից անմիջապես հետո աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար այն ուխտագնացության վայր կդառնա: Թուրքագետ Արտակ Շաքարյանն ասում է, որ եկեղեցու բացումը Թուրքիայի «խելացի մարտավարության» արդյունքն է: «Եթե նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն, ապա Թուրքիան կկարողանա ասել, որ ինքը հանդուրժող է, գեղեցիկ ժեստեր է անում հայերի նկատմամբ»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Շաքարյանը: Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս այն կարծիքին է, որ իրականում Թուրքիայում հայկական եկեղեցիները չեն պահպանվում, և այս եկեղեցու բացումը «ձևական ժեստ է»: «Թուրքիայում հազարավոր հայկական եկեղեցիներ կան, որոնք սիստեմատիկ ոչնչացվել են: Հայկական եկեղեցիների ոչնչացումը մինչև այժմ էլ շարունակվում է»,-ասում է Սաֆրաստյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.