Մահացել է Խորհրդային Հայաստանի վարչապետը
Ֆադեյ Սարգսյանը մահացավ 85 տարեկանում: Ֆադեյ Սարգսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի անդամ: 1977 թ. Սարգսյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (վարչապետին հավասարազոր կարգավիճակ) և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1991 թ.` Խորհրդային Միության փլուզումը: 1995-1999 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2006 թ. ապրիլին հրաժարական է տվել ԳԱԱ նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1993 թ.-ից, և ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվել: Ֆադեյ Սարգսյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Ֆադեյ Սարգսյանն ամուսնացած էր, ունի դուստր, երկու թոռ և մեկ ծոռ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.