Փաշինյանը մեղավոր ճանաչվեց. հետընտրական դեպքերի առնչությամբ ընդդիմադիր գործչին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման
Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 34-ամյա Փաշինյանին մեղավոր ճանաչեց Երևանում 2008 թ. մարտի 1-2-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար, սակայն նրա վրայից հանվեց ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրելու մեղադրանքը` «ապացույցի բացակայության պատճառով»: Փաշինյանի դատապաշտպանն ասաց, որ վճիռը բողոքարկելու են: Փաշինյանի դատավարությունը սկսվել էր հոկտեմբերի 20-ին: 2008-ի փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների (որոնցում հաղթեց ներկայիս նախագահը, որը վայելում էր իշխանության աջակցությունը) արդյունքներից դժգոհ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը փետրվարի 20-ից անընդմեջ հանրահավաքներ էր կազմակերպում: Բողոքի ակցիաները 2008 թ. մարտի 1-2-ին վերաճեցին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների, որոնց զոհ գնացին տասը մարդ ու ավելի քան 200-ը վիրավորվեցին և վնասվածքներ ստացան: Այդ օրերին Փաշինյանը կենտրոնական դեմք էր և բողոքի ակցիաների (որոնք իրենց կիզակետին հասան քաղաքապետարանին հարակից փողոցներում) կազմակերպիչներից մեկը: Երբ ընդդիմությանն ալիքը ճնշվեց, ինչպես նախկին պատգամավոր և մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը, այնպես էլ Փաշինյանը թաքնվում էր իրավապահ մարմիններից: Ազգային ժողովի հայտարարած համաներումից հետո Փաշինյանը հանձնվեց իշխանություններին: Համաներման պայմաններում Փաշինյանը կարող էր ազատ արձակվել, եթե դատապարտվեր ազատազրկման 5 տարուց պակաս ժամկետով: «ԱրմենիաՆաուի» խնդրանքով, մեկնաբանելով դատավճռը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ, ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այն որակեց «ընդդմության ներկայացուցչի նկատմամբ Լինչի դատաստան»: Դատարանի շենքի բակում մոտ 100 մարդ էր հավաքվել` սատարելու Փաշինյանին: Նրանք հանդես էին գալիս հակաիշխանական կոչերով և սպառնալիքներ հնչեցնում ՀՀ նախագահի հասցեին: Երբ դահլիճում հնչեց դատավճիռը, դատարանի շենքից դուրս իրավիճակը մի պահ շիկացավ, և ընդդիմադիրների ու իրավապահ մարմինների միջև հրմշտոց սկսվեց:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.