ՀՀ արտգործնախարարը. Թուրքիայի քայլերը վտանգում են արձանագրությունների վավերացման գործընթացը
Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության վերաբերյալ, բայս հուսով է «պահել դրական միտումները»: Նալբանդյանն ասաց, որ արդեն հեռախոսով խոսել է թուրք պաշտոնակցի հետ և իր վրդովմունքը հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ: Թուրքական կողմը պնդում է, որ որոշման մեջ կան «անընդունելի նախապայմաններ»: Ուրբաթ (հունվարի 22-ին) մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում: Նախարարը նշեց, որ 2009 թվականը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային բուռն գործընթացների տարի է եղել: «Հուսով ենք, որ կկարողանանք պահել 2010 թ. բանակցային գործընթացում արձանագրված դրական միտումները»,- ասել է նա: Լրագրողներից մեկի խնդրանքով մեկնաբանելով այս շաբաթվա սկզբին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան` Նալբանդյանն ասել է, որ Քոչարյանին հրավիրել էր Իրանի ղեկավարությունը, և այցը մասնավոր էր: «Թեհրանում Ռոբերտ Քոչարյանը որևէ բան չի ասել, որը կհակասեր պաշտոնական Երևանի դիրքորոշմանը»,- ասել է Նալբանդյանը: Քոչարյանը Թեհրանում էր հունվարի 20-21-ը, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Այցի ընթացքում Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը Իրանի հետ: «Այս հայտարարությունը բացարձակապես չի հակասում Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի քաղաքականությանը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.