Խուճապի մատնվելու հարկ չկա. գյուղնախարարի հավաստմամբ` ցրտերն ու ձյունը չեն ազդի բերքատվության վրա
Ալավերդյանի խոսքով՝ բերքի համար անհանգստանալու կարիք չկա: Այս տարի աննախադեպ տաք ձմեռ է Հայաստանում`հունվարի կեսից գրանցելով +10 աստիճան տաքություն, սակայն երկուշաբթի ջերմաստիճանն իջավ մինչև 0-ից -1 ցուրտ: «Դեռ երկու օր առաջ վեգետացիոն ոլորտի մեր մասնագետներն այցելել էին Արարատյան դաշտավայրի ու Արմավիրի գյուղեր ու տեղերում խորհուրդներ տվել` հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար: Այսօր անհանգստանալու խնդիր չունենք»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը: Հունվարի 25-ին «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «ԱրմենիաՆաուին» ասել էր, որ տաք ձմեռն Արարատյան դաշտավայրի առանց բացառության բոլոր պտղատու ծառերի (կեռասենու, դեղձենու, ծիրանենու և խնձորենու որոշ սորտերի) վաղաժամ վեգետացիայի և բողբոջելու պատճառ է դարձել: «Իսկ եթե մոտ ժամանակներում ձյուն գա, այնուհետև եղանակը, ինչպես կանխատեսվում է, ավելի ցրտի` արձանագրելով -10-12 աստիճան ցուրտ, ապա բերքը կարող է լուրջ վնասներ կրել»,- նշել էր Բերբերյանը: Թեև գյուղնախարարը համաձայն է, որ այս տարի ծառերի վեգետացիոն շրջանը մեկ ամիս շուտ է սկսվել, նա նշում է, որ ծառերը դեռ քնած են: «Հիմա հունվարն է, ծառերը հիմնականում քնած վիճակում են, եթե նման եղանակը պահպանվի, անհանգստանալու կարիք չկա, բայց եթե եղանակը նորից տաքանա, այդ դեպքում ցրտահարության վտանգ կառաջանա»,- տեղեկացրեց Ալավերդյանը: Արարատյան դաշտավայրի գյուղերից մեկի բնակիչ Աշոտ Խաչատրյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ «ծիրանենիների կեղևը, օրինակ` արդեն կարմրել էր, ու ծառերն սկսել էին աշխատել»: Նախարարը նաև պատմեց 2010-ին գյուղատնտեսությունում գերակա հայտարարված ճյուղերում իրականացվելիք ծրագրերի մասին, որոնց համաձայն` այս տարի շաքարի ճակնդեղի արտադրության զարգացման շնորհիվ նախատեսվում է պետբյուջեն համալրել 16 մլրդ դրամով (մոտ 42 մլն դոլար), իսկ ոչխարաբուծության զարգացմամբ`ավելի քան 3 մլրդ դրամով (գրեթե 8 մլն դոլար):
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.