Հերոինի առգրավում հայ-թուրքական սահմանին
Հայ-թուրքական սահման ՀՀ ոստիկանության և գլխավոր դատախազության հաղորդմամբ` երկուշաբթի Ա կարգի թմրամիջոց է հայտնաբերվել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու ավտոմեքենայում` իրանցի Մուստաֆա Ադվայի մոտ: Ոստիկանության հաղորդմամբ` քննությամբ չպարզված անձը հերոինի խմբաքանակը հայ-թուրքական սահմանը բաժանող փշալարի մյուս կողմից նետել է, որը րոպեներ անց վերցրել է Ավդայը: Նույն աղբյուրի համաձայն` Ավդայը և ՌԴ քաղաքացի Հովհաննես Դավթյանը ռուս սահմանապահների հսկողության տակ գտնվող չնշված հատվածում ձերբակալվել են: Երկուշաբթի առավոտյան նույն տարածքում ձերբակալվել է Իրանի մեկ այլ քաղաքացի` Հուսեյն Տազեհ Կանդը: Ոստիկանության և դատախազության հաղորդմամբ`իրավապահ մարմինները մոտ 5 կգ ափիոն տեսակի թմրամիջոց են հայտնաբերել նրա մեքենայում: Ոստիկանության հաղորդագրության համաձայն` թմրամիջոցը թուրքական կողմից նույն եղանակով` փշալարերի վրայով, նետվել է Տազեհին: Դատախազությունը հաղորդում է, որ հայտնաբերված հերոին և ափիոն տեսակի թմրամիջոցների արժեքը «սև» շուկայում կազմում է շուրջ 2 միլիոն դոլար։ Նույն աղբյուրում նշված է. «Հետաքննությունը շարունակվում է, և լրացուցիչ կհաղորդենք արդյունքների մասին»: Ըստ հաղորդագրության` ոստիկանության և գլխավոր դատախազության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի համատեղ հետաքննության արդյունքում ընդհանուր առմամբ «մոտ մեկ տասնյակ մարդ» է ձերբակալվել, այդ թվում` թմրավաճառներ և թմրամոլներ: Սակայն ոստիկանությունը տեղեկացնում է ընդամենը չորս ձերբակալվածների մասին, որոնցից երեքը, ըստ նրանց, իրանցիներ են: Թմրամիջոցներին առնչվող մեղադրանքներով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մի շարք իրանցիներ արդեն կրում են իրենց պատիժը: Իրանը համարվում է Հայաստան ապօրինի թմրամիջոցների ներմուծման հիմնական աղբյուր: Անխախությունից հետո թմրամիջոցների ապօրինի ներմուծումը և դրանց օգտագործումը Հայաստանում աճել են, թեև միջազգային չափանիշներով դեռևս ցածր է: Հայաստանի ոստիկանության հաղորդմամբ` թմրամիջոցներին առնչվող պաշտոնապես արձանագրված հանցագործությունները անցյալ տարի գրեթե կրկնապատկվել են` հասնելով 539-ի: Ոստիկանությունը նաև արձանագրել է թմրամիջոցներն անօրինական պահելու 690 դեպք` 2008 թվականի 372-ի համեմատ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.