«Եվրատեսիլի» միսս Հայաստանը

«Եվրատեսիլի» միսս Հայաստանը

Ֆոտոլուր

Կիրակի երեկոյան երգող «մոդել» Եվա Րիվասը հաղթող ճանաչվեց 2010 թ. «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար կազմակերպված մրցույթում, որն առանձնացավ կատարողների անտաղանդությամբ: Ականջ ծակող վատից մինչև կարաոկեին սազական միջակ կատարումներով, բացառությամբ, թերևս, Ռազմիկ Ամյանի և Անի Արզումանյանի քիչ թե շատ հաջող կատարումները՝ մյուսների սարսափելի ելույթների համեմատ, ինը մասնակիցներ պայքարեցին Հայաստանն ամենամյա հայտնի մրցույթում ներկայացնելու իրավունքի համար: «Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի մայիսին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
ԱրմենիաՆաուի էջերում