Սարգսյանը կմասնակցի Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը
Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի դառնալուց չորս տարի հետո՝ 2008 թ., Յանուկովիչի անունով կոչվեց քաղաքի կենտրոնական հրապարակը: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաև իշխանամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Փետրվարի 7-ին` լարված ընտրապայքարի երկրորդ փուլում, Յանուկովիչը կարողացավ հաղթել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Նախագահի երդմնակալության արարողությանը, որը կկայանա հինգշաբթի, կմասնակցեն տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հրավիրված են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Յանուկովիչը լայն կապեր ունի Հայաստանի հետ: 2004 թ. նա ընտրվել է Սպիտակի պատվավոր քաղաքացի 1988 թ. Հայաստանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում նշանակալի ավանդ ունենալու համար: (Յանուկովիչը ղեկավարում էր Ուկրաինայի փրկարարական ջոկատը, որը Հայաստան էր եկել Սպիտակի երկրաշարժից հետո, որին զոհ գնաց առնվազն 25 000 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ էլ դարձան հաշմանդամ և մնացին անօթևան:) Երբ Ուկրաինայի նախագահը 2008 թ.` երկրաշարժի 20-րդ տարելիցին, այցելեց Սպիտակ, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը անվանակոչվեց նրա անունով:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.