Հայկական զորախումբը գովասանքի է արժանացել Աֆղանստանում իր առաքելությունը լավ կատարելու համար

Հայկական զորախումբը գովասանքի է արժանացել Աֆղանստանում իր առաքելությունը լավ կատարելու համար

Ֆոտոլուր

ՀՀ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն`Աֆղանստան մեկնած հայ խաղաղապահների բրիգադի ստորաբաժանումը գերմանական հրամանատարության գովասանքին է արժանացել` արդյունավետ ծառայության, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ Աֆղանստանի խնդրահարույց քաղաքի օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումների համար:

40 խաղաղապահներից բաղկացած խումբը փետրվարի 14-ից առաքելություն է իրականացնում`աջակցելով ՆԱՏՕ-ի գլխավորած դաշնակից զորախմբերին Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ պայքարում: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է գերմանական հրամանատարությանը զեկուցելը, օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկության իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

«Նախորդ երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքում: (www.mil.am)
ԱրմենիաՆաուի էջերում