«Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջՆախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ: Մասնավորապես` ըստ նախաքննության տվյաների` նույն հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը եւ Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին առաջարկել են 10 000 դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ-ի տարածք եւ իրացնել իրենց: Ա. Առաքելյանը համաձայնել է եւ իր բջջային հեռախոսահամարը հայտնել դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցող անձինք եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն` 2009թ. դեկտեմբերի 13-ին` 19:00-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց փողոցում Ա. Առաքելյանը հանդիպել է դատապարտյալ Հ. Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանի հետ: Իրացնելու նպատակով նրանից ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել խոշոր չափերի հասնող 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ քացախաթթվի անհիդրիդ: Նույն օրը եւ նույն վայրում Ա. Առաքելյանին Հայկ Վարդանյանի անչափահաս որդու միջոցով փոխանցվել է խոշոր չափերի հասնող 0.04 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ 22:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում գտնվող «Արեւիկ» խանութի դիմաց Ա. Առաքելյանը հանդիպել է նաեւ Աբրահամ Քեշիշօղլյանի քենու որդու` Ֆիլիպ Համզոյանի հետ: Առաքելյանը Համզոյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.71 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 3.8 մլ. քացախաթթվի անհիդրիդ: Հաջորդ օրը ` 2009թ. դեկտեմբերի 14-ին, ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները Ա. Առաքելյանն իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Սեւան» ՔԿՀ-ի տարածք: Սակայն քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատապարտյալներ Հ. Վարդանյանին եւ Ա. Քեշիշօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ֆ. Համզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Ա. Վարդանյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հայտարարվել է հետախուզում: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.