«Օրինաց երկիրը» փոխում է իր նախարարներին

«Օրինաց երկիրը» փոխում է իր նախարարներին

Ֆոտոլուր

Մհեր Շահգելդյան (վերևից ձախ), Արմեն Երիցյան, Գուրգեն Սարգսյան (ներքևից ձախ), Մանուկ Վարդանյան

«Օրինաց երկիր» կուսակցության` մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՕԵԿ քվոտայով նախարարներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի` գործադիր իշխանությունում պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել նշված նախարարներին և հանրապետության նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում և Արմեն Երիցյանի թեկնածությունը` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը կշարունակեն պաշտոնավարել ՕԵԿ ղեկավար կազմում` ստանձնելով այլ պարտականություններ: Մարտի 16-ին, ժամը 11-ին, ՕԵԿ գրասենյակում կկայանա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը այս և ներքաղաքական այլ խնդիրների վերաբերյալ:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:.
ԱրմենիաՆաուի էջերում