Վարչապետի խոսքերն անհանգստացնում են Թուրքիայում հայ միգրանտերին

Վարչապետի խոսքերն անհանգստացնում են Թուրքիայում հայ միգրանտերին


Թուրքիայի վարչապետի վերջերս արած հայտարարությունը, թե երկրում ապօրինի բնակվող հայերին հնարավոր է վտարեն, խուճապ է առաջացրել Թուրքիայում բնակվող հայ աշխատողների շրջանում:

Շատ միգրանտներ Թուրքիայում աշխատած գումարներն ուղարկում են Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին` նպաստելով այդ երկրի (Հայաստանի) տնտեսության զարգացմանը:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությունն արել էր երեքշաբթի Լոնդոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը և Շվեդիայի խորհրդարանը ճանաչել էին 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն: Վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայում ապօրինի աշխատող 100.000 հայ կա, և Անկարան մինչև այսօր հանդուրժել է նրանց:

«Իսկ վաղը, եթե հարկ լինի, նրանց կասեմ` գնացե´ք ձեր երկիրը… Ես պարտավոր չեմ նրանց պահելու իմ երկրում: Այդ քայլերը [ցեղասպանության բանաձևերը], ցավոք, բացասաբար են ազդում մեր ազնիվ մտադրությունների վրա»,- վարչապետի խոսքն է մեջբերում France-Presse գործակալությունը:

Ըստ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ուսումնասիրությունների` Թուրքիայում 6000-70 000 հայ է բնակվում: Ըստ «Ակոս» շաբաթաթերթի լրագրողի` աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալներով` Թուրքիայում աշխատող հայերի թիվը 12.000-14.000 է:

Անգլերեն նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
ԱրմենիաՆաուի էջերում