Վարչապետ Էրդողան. ոչ մի խորհրդարան չի կարող կեղծել մեր պատմությունը
Երեկ Էրդողանը Չանաքկալեում էր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Գալլիպոլիի ճակատամարտում զոհված զինվորների հիշատակին: Օսմանյան բանակը հաղթանակ է տարել այդ ճակատամարտում և հիմք դրել անկախության համար Թուրքիայի պայքարին ու Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության ներքո` ութ տարի անց, Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը: «Հարկ է ընդգծել, որ մեր երկրի զինվորը պատմությունից էլ վեր է, և որ մեր երկրի պատմությունը արևի պես մաքուր ու պայծառ է: Ոչ մի երկրի խորհրդարան չի կարող կեղծել այն»,- ասել է Էրդողանը մարտի 18-ին Չանաքկալեում կայացած արարողության ժամանակ: Էրդողանը նաև ասել է, որ եթե 1915 թ. Արևելյան Անատոլիայի դեպքերը պետք է լուսաբանվեն, ապա արխիվների, փաստաթղթերի, զեկույցների, նամակների և լուանկարների հիման վրա, այլ «ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող խորհրդարանները պետք է որոշեն»` հավելելով, որ Գալլիպոլիի ճակատամարտի մասին նոր փաստաթղթեր, զեկույցներ, նամակներ և լուսանկարներ են ի հայտ եկել, և որ պատմաբաններն իրենց ողջ կյանքը նվիրել են այս պատմությունը բոլորին հասու դարձնելու գործին: Աշխարհասփյուռ հայերը երկար ժամանակ է` լոբբինգով են զբաղվում` պնդելով, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ սպանվել է 1,5 մլն հայ, սակայն Թուրքիան հերքում է, որ դա ցեղասպանություն է` ասելով, թե զոհերի թիվը չափազանցված է, և որ սպանվածները քաղաքացիական պատերազմի և խռովությունների զոհեր են: Ըստ Էրդողանի` այն ժամանակ Չանաքկալեում իմպերիալիստական նկրտումներ ունեցող որոշ երկրներ այժմ «անպատասխանատու հայտարարություններ են անում, «անարդար վճիռներ ընդունում» Թուրքիայի դեմ, որոնց համար նրանք «պետք է ներողություն խնդրեն»: «Մեր ազգին բնորոշ չէ ցեղասպանությունը։ Մեր մշակույթը սիրո, հանդուրժողականության և բարեկամության մշակույթ է,- ասել է Էրդողանը: -Նրանք, ովքեր դեռ ապրում են անցյալով, երբեք չեն կարող հասնել պայծառ ապագա»: Մինչ այդ, մարտի 18-ի կապակցությամբ, Անկարայի Ջեբեջի զինվորական նահատակարանում հիշատակման արարողությանը մասնակցել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` այս օրը արտգործնախարարության պաշտոնյաներն առիթ ունեն հիշելու նախարարության «նահատակներին»: Դավութօղլուն նշել է, որ 1973 թ.-ից ի վեր իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով Թուրքիան կորցրել է իր արտգործնախարարության 39 դիվանագետների: «Ոչ մի երկրի արտգործնախարարություն երբևէ այդքան հարձակումների չի ենթարկվել: Մենք վճռականորեն ենք տրամադրված և կլինենք ահաբեկչական հարձակման դեմ պայքարում, հատկապես ԱՍԱԼԱ-ի»,- ասաց նա: ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն էր, որի թիրախը եղել են 1970-1980-ականներին Եվրոպայում բնակվող թուրք դիվանագետները: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
-desprado7, US
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.