Գլոբալ հետևանքներ. Հայաստանը կրում է 3000 մղոն հեռավորության վրա Իսլանդիայում ժայթքած հրաբխի հետևանքները
British Midland International (BMI) ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Լոնդոն-Երևան չվերթը: Իսկ «Արմավիա» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Ցյուրիխ-Երևան, Երևան-Ամստերդամ-Երևան, Երևան-Օդեսա-Երևան չվերթները: Ապրիլի 19-ին Երևանից չվերթներ չեն իրականացվել նաև դեպի Պրահա, Վիեննա, Աթենք և Պերմ ուղղություններով: Եվրոպական չվերթների հետաձգման պատճառով Երևանում նույնիսկ հետաձգվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջազգային գիտաժողովը, քանի որ հիմնական մասնակիցը չի կարողացել ժամանել Երևան: «Հայպետհիդրոմետի» տնօրեն Լևոն Վարդանյանը «ԱրմենիաՆաուին» հայտնեց, որ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել այն մասին, թե արդյոք հրաբխային մոխիրը կհասնի՞ Հայաստան, թե՞ ոչ: «Որևէ նման փորձ մենք չենք ունեցել, այդ պատճառով էլ այժմ հնարավորություն չունենք ուսումնասիրելու այս դեպքը: Սա առաջին անգամ է, որ հրաբխային մոխիրն այսքան մեծ տարածքով է տարածվում, ու չգիտենք, թե վաղն ինչ կլինի»,- ասում է Վարդանյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.