Թուրքական «Հյուրիեթի» համաձայն` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը քննարկման ենթակա չէ:
Դավութօղլուն, որը, ըստ թերթի` Ալմաթիում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանում էր, հերքել է այն լուրերը, թե հայ-թուրքական սահմանը բացվելու է:
«Սահմանի բացման հարց մեր օրակարգում չկա: Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա` ըստ «Անատոլիա» լրատվական գործակալության:
Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը քննարկել է այդ հարցը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և հանդիպման ժամանակ ասել նրան, որ նման բան նախատեսված չէ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, Դավութօղլուն ասել է. «Բանակցությունները կշարունակվեն: Կարծում եմ` կհասնենք հարցի լուծմանը»:
Թուրքական դիվանագիտական աղբյուրներին մեջբերելով, ըստ որոնց`սահմանի բացումը ժամանակավոր է լինելու, «Հյուրիեթը» գրում է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա Թուրքիան կարող է թույլ տալ ՆԱՏՕ-ի տեխնիկայի փոխադրումը Դողուկապիով`անցնելով հյուսիսարևելյան Կարսի նահանգով, Հայաստանի Լոռու մարզում ՆԱՏՕ-ի վեցօրյա մարդասիրական զորավարժանքների նպատակով:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.