Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Ժողովրդական կուսակցության նախագահ, սակավաթիվ, սակայն հավատարիմ հետևորդների առաջնորդ Տիգրան Կարապետյանը չորեքշաբթի Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ իշխանություններին մինչև փետրվարի 28-ը ժամանակ է տվել` իրենց պահանջները կատարելու համար, այլապես ինքն արտահերթ ընտրությունների պահանջով հանրահավաքներ կանցկացնի:
«Մենք սկսելու են պայքարել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո բանտերում հայտնված քաղբանտարկյալների իրավունքների համար, պահանջելու ենք բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը և այլն»,- հայտարարել է Կարապետյանը` դիմելով Մատենադարանի մոտ հավաքված իր աջակիցներին, Ժողովրդական կուսակցությանը հատուկ մտահոգություն բարձրաձայնելով և բորբոքելով կրքերը:
2010 թ. դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած մրցույթում «ԱԼՄ»-ն զրկվել է կապուղուց, ինչը ստիպել է հեռուստաընկերության սեփականատեր Կարապետյանին Երևանում և մարզերում հանրահավաքներ անցկացնել: Թեև Կարապետյանի քաղաքական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, այդուհանդերձ նա վայելում է հազարավոր մարդկանց աջակցությունը, որոնք հետևում են փոփոխություններ անելու նրա կոչերին:
Չորեքշաբթի անցկացված հանրահավաքը իր չափերով գրեթե չէր զիջում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին: Մատենադարանից մինչև Մաշտոցի պողոտայի սկիզբ ընկած հատվածում հավաքվել էին 5000-7000 ցուցարարներ:
«Ես միշտ նայել եմ «ԱԼՄ»-ի գիտահանրամատչելի հաղորդումները, բացի այդ, իմ երկրի խնդիրներով եմ մտահոգվում և դեմ եմ ցանկացած խոսքի սահմանափակման»,- «ԱրմենիաՆաուին» ասում է 73-ամյա Սասուն Մխիթարյանը` հպարտությամբ ցույց տալով Ղարաբաղյան պատերազմի տարիներին որպես առաջին ֆիդայի հանդես գալու վկայականը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.