Պաշտոնական այց. Ահմադինեժադն այսօր ժամանել է

Պաշտոնական այց. Ահմադինեժադն այսօր ժամանել է

Ֆոտոլուր

Այսօր Երևան ժամանեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ակնկալվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և նրա հարավային հարևանի միջև կստորագրվեն էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող պայմանագրեր, որոնք ուղղված են ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ


Իրանի նախագահը վերջին անգամ Հայաստանում եղել է 2007 թ.: 2011-ի հունիսի 6-ին ծրագրված այցը հետաձգվել էր «երկկողմանիորեն», և պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի երկար ժամանակ է հարկավոր կողմերին` նախապատրաստելու փաստաթղթերը, որոնք պետք է այսօր ստորագրվեն: Սակայն հետաձգումը պայմանավորված էր նաև նրանով, որ Իրանի նկատամբ խոշոր տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ-ը, որին միացել էին նաև Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները: Ավելի ուշ` ԱՄՆ-Իրան հարաբերությունների շարունակ վատթարացող պայմաններում Օբամայի վարչակազմը հորդորել է արաբական նավթարդյուհանող երկրներին մասնակցել Իրանի նկատմամբ էմբարգոյին:

Սակայն ի տարբերություն Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացմանը` Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն ավելի են խորանում և ամրապնդվում երկու երկրների միջև գազատար խողովակաշարի կառուցմամբ:

Իրանի հետ ոչ միանշանակ են Հայաստանի ուժեղագույն դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները, որը երևաց, երբ վերջինս միացավ Իրանի ատոմային էներգիայի շահագործումը քննադատող ՄԱԿ-ի բանաձևին: Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը Իրանի հարավում կառուցում էր «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը, որը գործարկվեց այս տարվա սեպտեմբերին: Ենթադրվում է, որ Ռուսաստանն ուշի-ուշով կհետևի Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, քանի որ Իսլամակական Հանրապետությունը դարձել է աշխարհի մեծ մասի մեջ առկա երկփեղկվածության սեպը, որի պատճառը մեծ մասամբ Ահմադինեժադի` միջազգային հարթակներից հնչեցրած վիճահարույց հայտարարություններն են, այդ թվում` հակասեմական բնույթի:

Անցյալ ամիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Ահմադինեժադը կրկին խոսել է այն ընդհանուր հիմքի մասին, որի վրա պետք է Թեհրանի և Երևանի միջև ավելի սերտ հարաբերություններ ձևավորվեն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է երկու երկրների միջև հարաբերությունների առավելագույն ընդլայնումը մշակութային, տնտեսական և քաղաքական տարբեր հիմքերի վրա և ողջունում ցանկացած քայլ, որն ուղղված է այս նպատակներին հասնելուն»,- ըստ նրա մամուլի գրասենյալի` ասել է Ահմադինեժադը:
ԱրմենիաՆաուի էջերում