Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ` չնայած Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված սկանդալին
«Դեսպանն ավարտել է խորհրդատվությունները, որի համար հետ էր կանչվել, և շաբաթ օրը վերադարձել է Ֆրանսիա»,- AFP-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Սելջուկ Ունալը: Բուրջուօղլուն հետ էր կանչվել Անկարա այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, և այժմ աշխատելու է, որ օրինագիծը չընդունվի Սենատի կողմից, ասել է Ունալը: Օրինագիծն անցյալ շաբաթ ընդգրկվել է ձախերի մեծամասնություն կազմող Սենատի օրակարգում և ակնկալվում է, որ կարող է անցնել, քանի որ երկու կողմերն էլ աջակցում են դրան: Ֆրանսիայի պահպանողական նախագահ Նիկոլա Սարկոզին հավանության է արժանացրել օրինագիծը, ինչի համար մեղադրվել է ապրիլին կայանալիք ընտրություններից առաջ շուրջ կես միլիոն ֆրանսահայերին սիրաշահելու մեջ: Ֆրանսիացի օրենսդիրները դեկտեմբերի 22-ին ընդունեցին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի համաձայն 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած մարդ Ֆրանսիայում կկալանավորվի և կտուգանվի, ինչն էլ ստիպեց Թուրքիային սառեցնել քաղաքական և ռազմական համագործակցությունը Փարիզի հետ: Առաջին աշխարհամարտի ժամանակ բազմաթիվ հայեր են զոհվել Օսմանյան Թուրքիայում: Հայաստանն ասում է, որ ցեղասպանության ժամանակ զոհվել է 1,5 մլն մարդ, ինչը Թուրքիան ժխտում է` փոխարենն ասելով, որ շուրջ կես միլիոն հայ է զոհվել ռուս զավթիչների հետ միասին մարտերի ընթացքում: Թուրքիան սպառնացել է պատժամիջոցների նոր փուլով, եթե Սենատն ընդունի օրինագիծը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.