Գրքի գող. ոստիկանությունը ձերբակալել է գրադարանից գրքեր գողանալու մեջ կասկածվող մարդկանց
Ծառայությունը քրեական գործ է հարուցել 2011 թ. դեկտեմբերի 26-ին, երբ ազգային գրադարանի գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կանխվել է: Հատկանշական է, որ ազգային գրադարանից պարբերաբար գողություն է կատարվել, և հափշտակվել են 150 տարբեր գրքեր գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանների անմիջական մասնակցությամբ: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը դեռևս 2011-ի հոկտեմբերին էր դիմել ոստիկանություն` հայտնելով, որ գրադարանից գրքեր են անհետանում: «Գողացված գրքերի մեջ կան 1907 թ., 1910 թ. հրատարակված ռուսերեն գրքեր, որոնք հնարավոր է այստեղ մեծ արժեք չունենան, բայց, օրինակ` Ռուսաստանում մեծ արժեք կարող է ունենան»: «Երևույթն է շատ զայրացնող, այն, որ ոստիկաններ էլ կան գործում, ովքեր կոչված են պահպանելու մեր արժեքները, այն, որ մեր արժեքները նման ստոր մարդկանց պատճառով դուրս են տարվում Հայաստանից»,- ասում է Զարգարյանը: Ըստ նախաքննության տեղեկությունների` ոստիկանների հետ համագործակցել է Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին, ով գրքերն արտահանել ու վաճառել է Ռուսաստանում: Վերջինս գողության է դրդել նաև Երևանի պետական համալսարանի գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանին, որը 19 տարբեր գրքեր է վաճառել վրացուն, իսկ ստացված գումարը տնօրինել անձնական նպատակներով:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.