Չխամրող գեղեցկություն. «Միսս տատիկ տիեզերք-2012» մրցույթում Հայաստանը հաղթում է
Լուիզա Աղաջանյանը (աջից երկրորդը) News.am-ը, մեջբերելով Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի, «Միսս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի խոսքը, հաղորդում է, որ մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Խաչատրյանի խոսքով` մրցույթն ընթացել է երեք փուլում, առաջին փուլում ազգային տարազի ցուցադրում է եղել, երկրորդում` տաղանդ և խոհարարություն, իսկ երրորդում` երեկոյան զգեստ: Կիրակի ավարտված մրցույթում հաղթող ճանաչված Աղաջանյանը Հայաստանի հյուսիսում գտնվող արդյունաբերական փոքրիկ քաղաքում `Ալավերդիում, աշխատում է որպես պարուսույց, ունի երեք երեխա, երկու թոռ: Որպես մրցանակ կնոջը 7-օրյա ճամփորդական ուղեգիր է տրվել (աղբյուրը չի մանրամասնել` դեպի որ երկիր):
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.