ՀՅԴ ներկայացուցիչը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին օրենքը` որպես արդարության և մարդկային արժեքների հաղթանակ
Կիրո Մանոյանը «Օրենքի ընդունումը Թուրքիայում ողջամիտ թուրքերի հաղթանակն է, նրանք արդեն սկսել էին արտահայտվել այն մասին, որ արտասահմանում նման օրենքներ, բանաձևեր են անհրաժեշտ, որպեսզի Թուրքիայի ներսում կարելի լինի աջակցել թուրքերին ծանոթանալու իրենց պատմությանը»,- ասում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի 348 սենատորների քվեարկությունը, որն ավարտվեց 127:86 ձայների հարաբերակցությամբ` հօգուտ օրինագծի, ըստ Մանոյանի, ցույց տվեց որ Ֆրանսիան չի վախենում Թուրքիայի սպառնալիքներից: «Անշուշտ, Թուրքիայի քաղաքականության պարտությունն էր: Թուրքիան ամեն ինչ փորձեց անել, այնքան բարձրացրեց նշաձողը, որ վերջում այդ բարձունքից վայր ընկնողը եղավ ինքը: Մի անգամ ևս հաստատվեց, որ Թուրքիան պատրաստ չէ իր պատմության հետ անկեղծ առերեսման նստելու»,- ասում է ՀՅԴ ներկայացուցիչը: Կիրո Մանոյանը համոզված է, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն Եվրամիության մյուս երկրները: Ըստ Մանոյանի`օրինագծի ընդունումը ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա ժամանակավորապես կազդի: «Առաջիկա օրերին` նույնիսկ մի քանի շաբաթ, կլինի հարաբերությունների սառեցում, դիվանագիտական հարաբերությունների աստիճանի իջեցում, տնտեսական առումով Թուրքիան, կարծում եմ, շատ բան չի կարող անել: Մինչ այս Թուրքիայում հնչում էին մտահոգություններ, որ ֆրանսիական արտադրությունների բոյկոտի մասին չխոսեն, որովհետև իրենք էլ դրանում շահեր ունեն: Թուրք-ֆրանսիական առևտրային շահերը այդքան էլ հեշտ չեն փոխարինվի»,- ասում է Մանոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.