Հայոց բանակը 20 տարեկան է
1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու ավանդույթին: Դրանից առաջ Ադրբեջանի հետ Ղարաբաղյան պատերազմի մեջ ներգրավված ոչ կանոնավոր բանակը համալրվում էր ինքնաբուխ հայրենասերներով: Հայաստանում զինված ուժերի կազմավորման օրը ավելի մեծ հանդիսավորությամբ սկսեցին նշել հինգ տարի առաջ` 2007-ին, երբ լրացավ կազմավորման 15-ամյակը: Այդ թվականին ստեղծվեցին բանակային թեմաներով մի քանի նոր երգեր, որոնք այսօր սովորեցնում են նույնիսկ մանկապարտեզներում, իսկ երեխաները առավոտյան մարմնամարզությունը երբեմն կատարում են այդ երգերի ներքո: Այսօր երեկոյան տոնական համերգ տեղի կունենա «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Շաբաթ առավոտյան պաշտպանության նախարարութան ԶՈՒ բարձրագույն սպայակազմը կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետև նախարարությունում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Երեկոյան ժամը 22-ին կլինի տոնական հրավառություն` հրետանային 20 համազարկերով, իսկ կիրակի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տոնի առթիվ կմատուցվի Սուրբ պատարագ: Զորամասերի մատուռներում և զորամասերին մերձակա եկեղեցիներում ևս գոհաբանական մաղթանք կմատուցվի:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.