Դեժավյու արդարադատություն. գլխավոր դատախազին պարտավորեցնում են կրկին անգամ վերսկսել Նաջարյանի գործի քննությունը

«Բոստոնցի բարերար Ջորջ Նաջարյանն ընդդեմ երևանցի գործարար Գրիգոր Իգիթյանի» գործը, որը սկսել է հիշեցնել պինգ-պոնգ դատարանի ու գլխավոր դատախազության միջև, կրկին հետ է ուղարկվել գլխավոր դատախազություն` լրացուցիչ քննության:

Գործը շարունակվում է երկու տարուց ավելի, և երկուշաբթի օրվա որոշումը երկրորդ անգամ պարտավորեցնում է գլխավոր դատախազությանը շարունակել քննությունը և քրեական գործ հարուցել Նաջարյանի ունեցվածքի յուրացման մեղադրանքով:

(Սեղմեք այստեղ` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները կարդալու համար:)

Օգոստոսի 30-ին գլխավոր դատախազությունը կարճեց գործը, թեև Հայաստանի բարձրագույն ատյանի դատարանը ապրիլին վճիռ էր կայացրել, որ քննությունը պետք է շարունակվի: Գլխավոր դատախազությունը, ելնելով գործի նյութերից և Իգիթյանի ու Նաջարյանի կողմից միմյանց դեմ ներկայացվող նյութական հայցերից, պնդում է, որ վեճը պետք է լսվի քաղաքացիական դատարանում:

Նաջարյանի փաստաբան Հրայր Ղուկասյանի հավաստմամբ` գլխավոր դատախազությունը «հիմնավորում է իր որոշումը դատարանի կողմից մերժված փաստերով ու ցուցմունքներով»:

Ստորին ատյանի դատարանը, կարծես, համաձայն է Ղուկասյանի հետ և որոշում է ընդունել, որ գլխավոր դատախազությունն անտեսել է վերին ատյանի դատարանի վճիռը: Մասնավորապես, դատարանի վճռում նշվում է, որ գլխավոր դատախազությունը չի պարզաբանել, թե ինչո՞ւ է Իգիթյանը գրանցել իրեն որպես վիճահարույց ունեցվածքի միակ սեփականատեր, թեև ապացուցվել է, որ նա գործարար կապի մեջ է եղել Նաջարյանի հետ:

Ղուկասյանն ասում է, թե ակնկալում է, որ գլխավոր դատախազությունը կրկին կբողոքարկի դատարանի որոշումը` հավանաբար նոյեմբերի 21-ին` վերջնաժամկետի օրը:

ԱրմենիաՆաուի էջերում