Իշխանություններն ու տարածքները. ձերբակալության արմատներն առնչվում են Արցախի սահմանների մասին վիճաբանություններինՍեֆիլյանը ղարաբաղյան պատերազմի հայտնի մասնակիցներից է, «Շուշի» գումարտակի հրամանատարը, մի շարք մարտական շքանշանների ասպետ: Նրա ձերբակալությունը զարմանք է առաջացրել Հայաստանի հասարակության շրջանում նաև այն պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներկայացված մեղադրանքը բավական ծանր է` պետական հեղաշրջում: Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ նման օրինակներն այնքան էլ շատ չեն: Բացի Նաիրի Հունանյանի ղեկավարությամբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն իրականացրած խմբից` նման մեղադրանք է ներկայացվել նաև 1994 թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը «Հայաստանում կուսակցության անօրինական գործունեության և հեղաշրջում նախապատրաստելու պատճառով»: Հատուկ կետով նշվել էր կուսակցության «արտասահմանում գտնվելու» հանգամանքը: Ավելի վաղ` 1992 թվականին, կուսակցության փաստացի առաջնորդ, ՀՅԴ Աթենքի բյուրոյի ղեկավար Հրայր Մարուխյանը վտարվել էր Հայաստանից Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ցուցումով: Եվս մեկ դեպք արձանագրվել էր 2000 թվականին, երբ «պետական կամ հասարակական կարգի բռնի տապալման կոչերի համար» մեղադրանք էր ներկայացվել «21-րդ դար» անկախ ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Արկադի Վարդանյանին: Նա Երևանում կազմակերպել էր բազմահազարանոց հանրահավաք` նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Նույն օրը նա ձերբակալվել էր և 10 օր պահվել կալանքի տակ: Այդ միջադեպը լայն հասարակական արձագանք չունեցավ, քանի որ շատերը միանշանակ չէին ընկալում Արկադի Վարդանյանին: Սեֆիլյանի ձերբակալության պատճառների թվում նշվում է նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը որպես «Ազատագրված տարածքների պաշտպանություն» շարժման առաջնորդ: Այս կազմակերպությունը հիմնվել էր ի պատասխան «փոխադարձ զիջումների» հիմքի վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման` պաշտոնական Երևանի հայտարարած քաղաքականության: Ղարաբաղյան պատերազմի շատ վետերաններ կտրականապես դեմ են, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը որոշ գրավյալ տարածքներ վերադարձնեն Ադրբեջանին: Կոշտ դիրքորոշման կողմնակիցների և իշխանությունների միջև ծագած տարաձայնությունների էությունն ու բնույթն ավելի ամբողջական ըմբռնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ հակամարտության բուն առարկային: Նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության յոթ շրջաններ` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի և Լաչինի, գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ: Նշված շրջանների ընդհանուր տարածքը 8810 քառակուսի կիլոմետր է կամ նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքի 10 տոկոսից մի քիչ ավելի. Քելբաջար` 1936 քառակուսի կիլոմետր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման և միջազգային ճանաչման, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի անխուսափելիության հարցերը հայաստանյան հասարակությունում գործնականում բանավեճի թեմա չեն: Այս ենթատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում Լաչինի և Քելբաջարի միջանցքներին, որոնք կապում են ԼՂՀ-ը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերին: Պաշտոնական Երևանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում այժմ ներկայացնում է նաև ԼՂՀ շահերը, հետամուտ է երեք հիմնարար սկզբունքների իրականացմանը. 1. Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել: Այս առումով հայաստանյան հասարակությունը, ընդհանուր առմամբ, սատարում է պաշտոնական Երևանին: Սակայն կան որոշակի տարաձայնություններ մյուս հարցի` ԼՂՀ շուրջը այսպես կոչված «անվտանգության գոտու»` յոթ շրջանների քաղաքական կարգավիճակի մասին: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության և իշխանությունների միջև հակամարտությունը պայմանավորված է այս հարցը «փոխզիջումների» միջոցով հարթելու իշխանությունների պատրաստակամությամբ: Իրավիճակը սրվեց 2005 թ. մարտի 30-31-ին խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանավեճից հետո: Բաց քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը կրկնեց երեք հիմնարար սկզբունքները որպես հարցի ցանկացած լուծման հիմք, սակայն ավելացրեց, որ «Աղդամը մեր հայրենի հողը չէ»: Մեկ շաբաթ անց Սեֆիլյանը հրապարակեց իր ղեկավարած կազմակերպության հայտարարությունը` ուղղված «Հայաստանի պաշտպանության նախարարին և Հայաստանի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին»: «Իմ անունից և այսօր բանակում ծառայող մի խումբ զինվորականների անունից, պատերազմի հազարավոր մասնակիցների և, ես ինձ վերապահում եմ այդ իրավունքը, մարտի դաշտում ընկածների անունից դիմում եմ Սերժ Սարգսյանին և իշխանության ղեկի մոտ կանգնած մյուս գործիչներին: Պարոնա'յք, այսօրվա ձեր գործողությունները դավաճանություն են: Կոչ եմ անում ձեզ կանգ առնել, այլապես ձեզ դաժան պատիժ է սպասում: Զիջումները, որոնք արվում են ոչ միայն խոսքով, այլև գործով, մոլորության են մատնում ա) նախ` միջազգային հանրությանը, որն աստիճանաբար խստացնում է Հայաստանին ներկայացվող պահանջները, բ) երկրորդ` Ադրբեջանին, որը դառնում է ավելի կոշտ ու ինքնավստահ, գ) և երրորդ` մեր ժողովրդին, որն այլևս չի հավատում ոչ մի քաղաքական գործչի: Ազատագրված տարածքները տեր ունեն: Դա ոչ միայն ես, այլև ամբողջ հայ ժողովուրդն է»: Անցյալ տարվա հուլիսին Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց. «Նրանք` ամերիկացիները, ֆրանսիացիներն ու ռուսները [ԵԱՀԿ Մինսկի խումբը], կարող են ոչինչ չասել, ինչքան էլ ես ջանամ բացատրել, որ Աղդամը մեր Հայրենիքն է: Սակայն այդ դեպքում ես կարող եմ կորցնել նրանց վստահությունը որպես բանակցություններ վարող և խնդիրներ լուծող անձ»: 2005 թ. հուլիսի 12-ին Սեֆիլյանը հայտարարեց. «Չկա ղարաբաղյան պրոբլեմ, այդ հարցը վաղուց է լուծվել: Հայաստանի իշխանությունների տեսակետը չի համընկնում հասարակության զգացմունքների հետ: Եթե իշխանությունները փորձեն զիջել այդ տարածքներն Ադրբեջանին, ապա հասարակությունը կարձագանքի և թույլ չի տա, որ դա տեղի ունենա»: Դեկտեմբերի 11-ին նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը խորհուրդ տվեց ԶԼՄ-ներին չափից ավելի չտարվել Սեֆիլյանի ձերբակալության գործով: «Սեֆիլյանի ձերբակալությունը բացառապես իրավապահ մարմիններին վերաբերող հարց է, դրան պետք է շատ զգուշորեն վերաբերվել, ոչ մեկը չպետք է միջամտի ուրիշի գործերին: ԶԼՄ-ները պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ իրավապահ մարմինները` իրենց: Պետք չէ գերագնահատել սեփական լիազորությունները»: Նույն օրը Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ «նախատեսվում է Սեֆիլյանին վտարել այսօրվա Հալեպի չվերթով»: Գրիգորյանը պնդում է, որ իրավապահ մարմինների գործողությունները, մասնավորապես` ձերբակալությունն ու վտարումը, հակասում են դիվանագետներին և նրանց ընտանիքները պաշտպանող Վենետիկի կոնվենցիային: Նա հայտնել է լրագրողներին, որ Սեֆիլյանի կինը Հայաստանում Լիբանանի դեսպանի օգնականն է, և, այդպիսով, կոնվենցիան լիովին կիրառելի է Սեֆիլյանի նկատմամբ: «Այս առումով Սեֆիլյանի ձերբակալության հետ առնչվող ներքին վիճաբանությունները կարող են վերաճել դիվանագիտական սկանդալի»: Առայժմ Հայաստանում Լիբանանի դեսպանատունը Սեֆիլյանի ձերբակալության առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել: Դեկտեմբերի 12-ին հրապարակված դեսպանության հայտարարության մեջ նշված է, որ «դիվանագիտական առաքելությունը պատրաստվում է սպասել մինչև օրենքով նախատեսված ձերբակալության 72-ժամյա ժամկետի ավարտը»: Դեսպանությունը հերքել է Գրիգորյանի հայտարարությունը` նշելով, որ «Սեֆիլյանը դիվանագետի ընտանիքի անդամ չէ, քանի որ նրա կինն ընդամենը Լիբանանի դեսպանի օգնականն է, և, հետևաբար, դիվանագետներին և նրանց ընտանիքները պաշտպանող Վենետիկի կոնվենցիան տարածվում է միայն նրա կնոջ վրա»: Դեկտեմբերի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսեց Ժիրայր Սեֆիլյանի գործը: Նրան մեղադրանք էր ներկայացվել քրեական օրենսգրքի ոչ միայն 301, այլև 235 հոդվածով` ապօրինաբար զենք ձեռք բերելու և պահելու համար: Յոթուկես ժամից ավելի տևած նիստի արդյունքում դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանին 2 ամսով կալանավորելու մասին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.